Թուրքիայում 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 87 մարդ։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։
Նախարարի տվյալներով, 24 ժամվա ընթացքում իրականացված շուրջ 24,900 թեստերի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 4,117 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 87 դեպք, ապաքինվել է 264 մարդ:
Ընդհանուր առմամբ Թուրքիայում կորոնավիրուսից ապաքինվել է 1,846 հիվանդ։ 1,492 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսի 38,226 դեպք և մահվան 812 դեպք։ Ընդհանուր առմամբ կատարվել է 247․768 թեստավորում։