Գերմանական ավտոարտադրող BMW ընկերությունը հայտնել է, որ պատրաստ է անցնել բժշկական դիմակների արտադրության: «Deutsche welle»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Օլիվեր Ցիպսեն ապրիլի 8-ին Մյունխենում Բավարիայի դաշնային երկրամասի վարչապետ Մարկուս Զյոդերի հետ հանդիպմանը:
«Այսպիսով մենք ակտիվ կսկսենք աշխատել գլոբալ դեֆիցիտը վերացնելու ուղղությամբ: Շատ շուտով մենք կսկսենք օրական արտադրել մի քանի հարյուր հազար դիմակ: Դա կծառայի ինչպես մեր աշխատակիցներին, այնպես էլ հասարակությանը մատակարարելու համար»,-նշել է նա: