Friday, 29 03 2024
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան

Տեղական ինչ թեստեր են արտադրվելու Հայաստանում․ ինչ ներուժ ունի Հայաստանը

Մեր զրուցակիցն է Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը։ Կառավարությունը տեղական թեստերի արտադրության համար ինստիտուտին 550 հազար դոլարի չափով հատկացում է կատարել։

– Պարոն Առաքելյան, արդյոք Հայաստանն ունի՞ հնարավորություն սեփական թեստերն արտադրելու, ինչպես նշվում է: Որքանո՞վ է դա իրատեսական՝ հաշվի առնելով, որ, ըստ տեղեկությունների, այսօր շատ սահմանափակ թվով երկրներում են արտադրվում նման թեստեր:

– Իրականում տեղեկատվությունը, թե սահմանափակ թվով երկրներ են արտադրում թեստեր, իրականությանը չի համապատասխանում: Նման թեստեր արտադրում են սկսած Չինաստանից, Կորեայից, վերջացրած Եվրոպայով ու Ամերիկայով: Ընդ որում՝ արտադրում են ոչ թե եզակի, այլ շատ ընկերություններ, այդ թվում՝ համալսարաններ: Այլ խնդիր է, որ հիմա թեստերի ներքին մեծ պահանջարկի պատճառով առաջնային է համարվում երկրի ներսում առկա պահանջարկը: Ինչ վերաբերում է Հայաստանի ներուժին, ապա, այո, Հայաստանն ունի այդպիսի ներուժ և կարող է թեստեր արտադրել։ Պարզապես տարբեր փուլերի արտադրության մասին է խոսքը։ Այն տարբերակը, որ մենք առաջարկել ենք կառավարությանը և հիմա քննարկվում է, դրա հնարավորություններն ամբողջությամբ Հայաստանում կան: Այդ պրոցեսում ամենակարևոր պրոդուկտը, որ պահանջվում է, մարդկային ներուժն է, որը մենք ունենք և կարող ենք այդ արտադրությունը կազմակերպել:

– Ե՞րբ եք սկսելու գործընթացը, որ օրվանից կթողարկեք արտադրանքը, և ե՞րբ պատրաստ կլինեն այդ թեստերը:

– Այդ հարցին ես հիմա չեմ կարող պատասխանել, դրանք այն հարցերն են, որոնք հենց հիմա քննարկում ենք կառավարության հետ: Քննարկում ենք նաև կազմակերպչական հարցերը:

– Իսկ ի՞նչ ընթացակարգ պետք է անցնի Հայաստանը թեստերի արտադրություն սկսելու համար, արդյոք անհրաժեշտ չէ՞ ԱՀԿ-ի հավանությունը:

– Այս պահին այդ գործընթացի հետ կապված հարցերը ևս քննարկման փուլում են: ԱՀԿ-ն թեստերի արտադրության թույլտվություն չի տալիս, դա իր գործառույթների ցանկում չի: ԱՀԿ-ն, ինչպես նաև ԱՄՆ հիվանդությունների կանխարգելման կենտրոնը, Չինաստանի հիվանդությունների կանխարգելման կենտրոնը հրապարակում են արձանագրությունները, որոնցով նաև մենք ենք առաջնորդվում: Ընդհանրապես թեստեր արտադրելու համար արտասահմանյան որևէ կառույցից լիցենզիա անհրաժեշտ չէ: Հայաստանում ևս, որքան ինձ հայտնի է, լիցենզիայի անհրաժեշտություն չկա, իսկ եթե պետք լինի, մենք պատրաստ ենք բոլոր փաստաթղթերը ներկայացնել:

– Իսկ որքա՞ն է լինելու այս թեստերի սխալվելու հավանականությունը:

– Մենք պատրաստվում ենք ՊՇՎ մեթոդով օգտագործվող թեստեր արտադրել, հետևաբար, դրանք ունենալու են նույն հնարավորությունները, ինչ սովորաբար ունենում են դրանք:

– Շատերը նշում են, որ կորոնավիրուսի դեմ պայքարում թեստավորման ծավալներն առանցքային նշանակություն ունեն: Հետևաբար, ինչքան շատ թեստ արտադրվի, այնքան շատ մարդ կթեստավորվի, դա ամենալավ տարբերա՞կն է վիրուսի դեմ պայքարում:

– Այդ հարցին ավելի ճիշտ կպատասխանի առողջապահության նախարարությունը, բայց որքան ես հասկանում եմ, և ինչի մասին խոսում է նաև միջազգային փորձը և Առողջապահության միջազգային կազմակերպությունը, այն երկու հիմնական բաղադրիչները, որոնք կարող են կանխել վիրուսը, ինքնամեկուսացումն է և թեստավորումը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում