Thursday, 28 03 2024
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին
Թրամփի ֆենոմենը, «Մեծ սուտը» և դրա հետևանքները ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ապրիլի 5-ին ստորագրելիք փաստաթուղթը կարող է բեկում մտցնել տարածաշրջանում
ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել. «Հրապարակ»
Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է. «Հրապարակ»
«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց. «Ժողովուրդ»
Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան. «Հրապարակ»
Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Լարսում այս պահին իրավիճակը վերահսկելի է. Շատ ծանր կլինի առանձին գիծ թողնել ու ասել՝ սա հատուկ Հայաստանինն է

Վերին Լարսի մաքսակետում եղանակային պայմաններով և մի շարք այլ գործոններով պայմանավորված առաջացել են մեքենաների կուտակումներ, այդ թվում՝ հայկական, որոնք օրեր շարունակ սպասում են սահմանն անցնելուն։ Այս ընթացքում հայկական կողմն ամեն քայլ ձեռնարկում է իրավիճակը թեթևացնելու ուղղությամբ։ Թեմայի վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդ Արամ Թանանյանի հետ։

– Պարոն Թանանյան, այս պահին Լարսի անցակետում հայկական բեռնատարների հետ կապված ի՞նչ իրավիճակ է։ Ի՞նչ նոր տեղեկություն կարող եք հաղորդել։

– Լարսում այս պահին իրավիճակը վերահսկելի է։ Երեկ 100-ից ավելի մեքենա է մուտք գործել Ռուսաստան։ Պետք է նշեմ, որ ՌԴ-ից ավելի հեշտ ենք մուտք գործում Վրաստան, քան հակառակը։ Բոլոր մեքենաները գալիս են ի վերջո դեմ են առնում Կազբեկի անցակետին, որը Լարսից 3 կմ է։ Օր է լինում, որ մինչև 400-450 մեքենա Լարսով անցնում է։

Դրանց մեջ մեր հայկական մեքենաների թիվը 10, 50 կամ 70 կարող է լինել։ Երբեմն թյուր կարծիք է ստեղծվում, որ Լարսում վատ են աշխատում, թույլ են աշխատում։ Ուղղակի հոսքերն այնքան մեծ են, տարբեր մեքենաներ, տարբեր բեռներ։ Լինում է, որ մի մեքենայով տարբեր բեռներ են տեղափոխում կամ մի բեռնափոխադրող 10 մեքենայով նույն բեռն է տեղափոխում։ Այս բոլորով հանդերձ մեքենաները մտնում են, իհարկե, հերթեր են գոյանում, բայց դա նաև կապված է բուն Լարսի մաքսակետի տարածքի հետ։ Երբ Մոսկվայում հանդիպեցի ֆեդերալ մաքսային ծառայության ղեկավարի հետ, ինքը նշեց՝ նախատեսում են Լարսը մեծացնել։ Այս մեկ ամսվա ընթացքում աշխատել ենք, անընդհատ կապի մեջ եմ տարբեր կողմերի հետ։ Աշխատում ենք ինչքան հնարավոր է կազմակերպչական մասն ակտիվացնել։

Ցավոք սրտի, կորոնավիրուսի հետ կապված ևս լուրջ է իրավիճակը։ Հենց մեկը ջերմում է, իսկույն խուճապ է առաջանում։ Մի վարորդ, եթե ջերմում է, մաքսավորներից, որը շփվել է վարորդի հետ, պարտադիր մեկուսացնում են։

Հիմա Լարսի մոտ մաքսավոր կարանտինում են։ Մնացածն էլ հերթափոխով աշխատում են։ Երբեմն երկու տաղավար է աշխատում, երբեմն՝ երեք։ Պատկերացրեք, երեկ, եթե հայկական 100 մեքենա է անցել սահմանը, ընդհանուր քանի մեքենա անցած կլինեն։ Կան և՛ օբյեկտիվ բնույթի խնդիրներ, և՛ իհարկե սուբյեկտիվ։ Իսկ կորոնավիրուսը հաստատ չի նպաստել կիրավիճակի լավացմանը։

– Մի քանի օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հայկական բեռնատարների համար, այսպես ասած, «կանաչ գոտի» է ստեղծվում։ Սա որևէ կերպ օգնո՞ւմ է իրավիճակի թեթևացմանը։ Գործնականում այս «կանաչ գոտին» արդեն կիրառվո՞ւմ է, արդյունքներ կա՞ն։

– Քանի որ մենք ԵԱՏՄ տնտեսական շուկայում ենք, ՌԴ-ի ու Հայաստանի մեջ որևէ խնդիր չկա։ Եթե, օրինակ, Վրաստանը չլիներ, Ռուսաստանից բեռները շատ արագ անցնելու էին, քանի որ նույն շուկայի մեջ ենք։ Բայց այստեղ Վրաստան կա։ Վրացիներն իրենց հսկողությունն են սահմանում բեռը մտնելուց ու դուրս գալուց։ Եղել է պայմանավորվածություն, որ ԵԱՏՄ բեռների, կարծեմ, 30-40 տոկոսն անցնեն անխոչընդոտ։ Բայց չմոռանանք, որ նույն Լարսով ոչ միայն Հայաստան են գնում, այլև Վրաստան, Փոթիով աշխարհի տարբեր ծայրեր։ Դա երբևէ չի կիրառվել։ Իհարկե, թեման կա։ Ես փորձում եմ որոշ չափով այդ թեմայով արդեն խոսել, բանակցել։ Տեսնենք՝ ինչպես կստացվի։ Բոլոր դեպքերում նման ծանրաբեռնվածության պայմաններում շատ ծանր կլինի առանձին գիծ թողնել ու ասել՝ սա հատուկ Հայաստանինն է։ Բուն Լարսի տարածքը թույլ չի տալիսս դա իրագործել։ Դրա համար հիմա մտածում են տարածքը մեծացնեն։ Երբ կընդլայնեն, կդարձնեն 4-5 գիծ, այդ դեպքում մեկ հատը կհատկացնեն ԵԱՏՄ բեռներին։

Այս հարցով դեռ շատ պայմանավորվելու տեղեր կան։ Մեր վարչապետը, որ անընդհատ խոսում է Վրաստանի վարչապետի, ղեկավարության հետ, իմաստը դա է։ Որպեսզի այդ պայմանավորվածության շրջանակում պահպանենք ունեցածը, մինչև վիրուսը կանցնի ու կփորձենք ավելի արմատական հարցը լուծել։

– Պարոն Թանանյան, այս պահին քանի՞ մեքենա ունենք Լարսում կուտակված։

– Բոլոր մեքենաները գալիս են, հավաքվում կայանատեղիում ու փաստաթղթերով սկսում են ձևակերպել։ Մեքենաների մի մասը դեռ գտնվում են վրացական տարածքում՝ Կազբեկի չհասած՝ Կոբիում, Գուդաուրիում, Դուշեցիում, մի մասը Թբիլիսի չհասած։ Իմանալու համար, թե քանի մեքենա կա Լարսում, պետք է գնալ կայանատեղի, որտեղ մոտ 600 մեքենան կա ու տեսնես, թե քանի հայկական մեքենա կա։ Կամ ժամ առ ժամ մաքսայինից ուզես, թե քանի հայկական մեքենա է անցել։ Իհարկե, այս աշխատանքը մենք դեռ հունի մեջ կգցենք։ Բայց այս պահին մենք ինչպես ենք իմանում այդ տվյալները։ Մենք կապի մեջ ենք բեռնափոխադրողների հետ։ Երեկոյան ես պլյուս-մինուս 10-ի ճշտությամբ իմանում եմ, թե քանի հայկական մեքենա է անցել սահմանը։ Օգտագործում ենք բոլոր մեթոդները։ Ես մշտական կապի մեջ եմ Վրաստանի բեռնափոխադրողների ասոցիացիայի նախագահի հետ։ Ես մշտապես կապի մեջ եմ Հայաստանի միջազգային բեռնափոխադրողների միության նախագահի հետ։ Բացի նրանից, որ պետական մարմիններից եմ ինֆորմացիա ստանում, այլև՝ բուն բեռնափոխադրողներն էլ են ինֆորմացիա տալիս։ Երբ խնդիրներ են լինում, զանգում են, քննարկում ենք ու փորձում հարցին լուծում տալ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում