Համաշխարհային առևտուրը կվերականգնվի 2021թ.-ին, եթե մոտ ապագայում երկրները վերահսյեն կորոնավիրուսի համավարակը՝ գրում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ԱՀԿ գլխավոր տնօրեն Ռոբերտո Ազեվեդոյին:
«Մեր տնտեսագետները կարծում են, որ եթե համաճարակը համեմատաբար շուտ վերահսկողության տակ վերցվի, և գործի դրվի ճիշտ մոտեցում, առևտուրը և հզորությունները կարող են վերադառնալ գրեթե միջճգնաժամային մակարդակին մինչև 2021 թվականը», – ասել է Ազեվեդոն:
Նա հավելել է, որ կազմակերպությունը իրավիճակի զարգացման համար քննարկում է այլ սցենարներ: