Friday, 29 03 2024
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են

Ուր են գնում առաջին և երրորդ նախագահները

Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը կայացրել է Ապրիլյան քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողով այցելելու և հանձնաժողովի հարցերին պատասխանելու որոշում՝ պայմանով, որ նիստը ձայնագրվելու է ամբողջությամբ, հրապարակվեց Հայաստանում իրավիճակի վերաբերյալ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գնահատական հոդվածը՝ առաջարկություններով: Եվ առաջարկություններից հատկանշական էր այն, որ նա կոչ էր անում սառեցնել հանձնաժողովի աշխատանքը և չգրգռել առանց այդ էլ լարված մթնոլորտը: Մեծ հաշվով, կորոնավիրուսի առիթով Տեր-Պետրոսյանի արձագանքում, թերևս, միակ ուշագրավը հենց Ապրիլյանի վերաբերյալ կոչն էր, որովհետև մյուս քայլերը, որ նա առաջարկում էր, ըստ էության իրականացվում են այսպես, թե այնպես:

Իհարկե, առաջին նախագահը կոչ էր անում նաև արագորեն ձևավորել նոր իշխանությունն Արցախում՝ թույլ չտալով այնտեղ ճգնաժամի հասունացում: Մեծ հաշվով, հնարավոր է արձանագրել, որ քաղաքական խորության իմաստով Արցախի իշխանության հարցն ու Ապրիլյան քառօրյայի հանգամանքները ունեն շաղկապվածություն: Ընդհանրապես, Հայաստանի ներկայիս իրավիճակի վերբեռնված մեկնակետը եղել է Ապրիլյան քառօրյան, և այդ տեսանկյունից հետագա քաղաքական կարևորության բոլոր գործընթացները ունեն կամ կարող են ունենալ դրա հանգամանքների հետ էական առնչություն: Միով բանիվ, Տեր-Պետրոսյանի արձագանքը վկայեց մեր՝ նախօրեին արած այն դիտարկումը, որ Սարգսյանի որոշումը՝ գնալ հանձնաժողով և պատասխանել հարցերի, արդեն իսկ ինքնին նշանակելու է Հայաստանում ներքին քաղաքական շարժերի խթան: Ինչ ուղղությամբ կլինեն այդ շարժերը: Կընդունի՞ Նիկոլ Փաշինյանը Ապրիլյան քառօրյայի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքը սառեցնելու առաջարկը: Այստեղ կա հետաքրքիր մի պահ:

Բանն այն է, որ, եթե Նիկոլ Փաշինյանն ընդլայնի արտակարգ դրությունը, որի ժամկետը լրանում է ապրիլի 14-ին, ապա ինքնաբերաբար կստացվի, որ նա սառեցնում է հանձնաժողովի աշխատանքը՝ առնվազն Սերժ Սարգսյանին լսելու իմաստով: Որովհետև Սարգսյանը հայտարարել էր, թե ապրիլի 16-ին կգնա հանձնաժողով, եթե Հայաստանում հանված լինի կարանտինի արտակարգ դրությունը: Իհարկե, եթե Սարգսյանը չի գնում, ապա դա չի նշանակում, որ հանձնաժողովը դադարեցրել է իր աշխատանքը, քանի որ այն պայմանավորված չէ զուտ Սարգսյանի այցով: Թեև, այդ դեպքում հանձնաժողովը կարող է ստանալ հնարավորություն՝ հայտարարելու, որ Սարգսյանին լսելը կարևոր է, ու քանի որ նա պատրաստակամ է խոսել, ապա կսպասեն մինչև կորոնավիրուսի թելադրած արտակարգ դրության չեղարկումը: Այդպիսով, հարցի կամ թեմայի շուրջ կարող է առաջանալ որոշակի քաղաքական դադար, որի ընթացքում, մեծ հավանականությամբ, տեղի կունենան ներքին, կուլիսային շարժեր և քննարկումներ, ընդ որում՝ մեծ հավանականությամբ ոչ միայն Հայաստանի ներքաղաքական սուբյեկտների, այլ նաև արտաքին շրջանակների միջև:

Կասկածից վեր է, որ Ապրիլյան քառօրյա պատերազմն իր քաղաքական շրջանակով ամենևին չի սահմանափակվում Հայաստանի ներսում: Ավելին, հնարավոր է, որ հենց այդ հանգամանքն էլ ընկած է Լևոն Տեր-Պետրոսյանի կոչի հիմքում: Միայն թե որոշակի չէ, գործնական առումով նա մտահոգ է Հայաստանի՞ համար արտաքին ռիսկից՝ եթե չի սառեցում հանձնաժողովի աշխատանքը, թե՞ արտաքին շրջանակների համար Հայաստանում անցանկալի քննարկումներից, որոնք կարող են բացահայտել հայաստանյան կյանքում արտաքին ազդեցության որոշակի հանգամանքներ և փաստացի նպաստել դրանց հետագա ծավալման արգելափակմանը: Եվ ի՞նչ է դա նշանակում՝ Սերժ Սարգսյանը, համաձայնելով գնալ հանձնաժողովի հարցերին պատասխանելու, Հայաստանը ռիսկի՞ է տանում, թե՞ գնում է Հայաստանի համար արտաքին ռիսկային միջամտության կամ ազդեցության օջախներ բացահայտելու և արգելափակելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում