Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ պատրաստ է օգնություն ցուցաբերել Հայաստանին դեղորայքի հարցում։
Այդ մասին նա հայտարարել է Պոլսո հայոց պատրիարք Սահակ արք․ Մաշալյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում։
Հեռախոսազրույցի վերաբերյալ Հայոց պատրիարքության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ զրույցը տեղի է ունեցել Էրդողանի նախաձեռնությամբ։ Էրդողանը նշել է, որ քայլեր են ձեռնարկվում դեղորայքի հարցում Հայաստանին օգնություն ցուցաբերելու համար։ Նա նաև անդրադարձել է Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացիների հայրենիք վերադառնալու խնդրին՝ նշելով, որ այդ հարցում դյուրացումներ են մտցվել։
Էրդողանը նաև շնորհակալություն է հայտնել հայ համայնքին «Մենք մեզ բավարար ենք, Թուրքիա» դրամահավաքին աջակցություն ցուցաբերելու համար։