Wednesday, 24 04 2024
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Կապիկություն է». Քոչարյանի փաստաբանական թիմի վարքագիծը զավեշտի ժանրից է

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը կրկին դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ ուշադրություն հրավիրելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կազմակերպչական բնույթի խնդիրների վրա։ Պաշտպանն ընդգծել է, որ դատարանի կազմակերպչական աշխատանքի թերացումներն առաջացնում են մարդու մի շարք իրավունքների կոպտագույն խախտումներ։ Արամ Վարդևանյանը նաև նշել է, որ  Ռոբերտ Քոչարյանին վերաբերող դատական գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է մնալ նույնը։ Գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանի առողջական վիճակի և նրա՝ աշխատանքի վերադառնալու վերաբերյալ տեղեկություն չկա։

Սրան զուգահեռ Հայաստանում ավելի է սրվել կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակը, սակայն Ռոբերտ Քոչարյանի տարիքն ու առողջական խնդիրները հաշվի չեն առնվում։ Մինչդեռ դրանց առկայությունը ենթադրում է անհապաղ նիստի անցկացում։  Սրա վերաբերյալ Քոչարյանի փաստաբանները երեկ ասուլիս էին հրավիրել, առաջ էին բերում կորոնավիրուսի փաստարկը՝ նշելով, որ Քոչարյանը անհապաղ պետք է ազատ արձակվի։

Հիշեցնենք, որ մարտի 17-ին դատարանը պետք է քններ Ռ. Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը։ Սակայն մինչ օրս դատական նիստ չի եղել։

Քոչարյանի պաշտպանական թիմի այս վարքագիծը չափազանց տարօրինակ է, քանի որ սկսած նախորդ տարեվերջից՝ նույն փաստաբանական թիմը որդեգրել էր դատական նիստերը հետաձգելու տակտիկան, և յուրաքանչյուր նիստի նրանք ինչ-որ միջնորդություն էին ներկայացնում՝ մեկ ինքնաբացարկ էին հայտնում դատավորին, մեկ մեղադրող դատախազին, և այդպես շարունակ։ Նրանք ակնհայտորեն ժամանակ էին ձգում մինչև Վենետիկի հանձնաժողովի ու ՄԻԵԴ-ի տրամադրած խորհրդատվական կարծիքի վրա Սահմանադրական դատարանի որոշում կայացնելը, որով Քոչարյանի փաստաբանները վիճարկում էին 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը։
Այսինքն՝ ամիսներ շարունակ անհիմն դատական նիստերը հետաձգած փաստաբանները մեկ էլ բարձրաձայնում են դատական նիստերը չկայանալու մասին և մեջբերում յոգայով ու առողջությունից երբեք չբողոքած Քոչարյանի տարիքն ու առողջական խնդիրները։

Մարտի 1-ի գործով տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչ Մարինա Պողոսյանը զավեշտալի է որակում Քոչարյանի փաստաբանական թիմի այս գործելաոճը։ «Աբսուրդի ժանրից է նրանց այս գործելաոճը։ Ամիսներ շարունակ այդ փաստաբանական թիմը մնացել էր միայն եղանակային պայմաններին ու դատարանի շենքի ճարտարապետական տեսքին բացարկի միջնորդություն ներկայացներ, այնքան որ դատական նիստերը չկայանային, բայց հիմա, ինչ է թե մի քանի վարկաբեկված, նախկին թալանչիների են գտել, ովքեր պատրաստ են անձնական երաշխավորություն ներկայացնել Քոչարյանի համար, պարզվում է, որ դատական նիստերը անհիմն են հետաձգվում։ Բայց դատավորն էլ է մարդ, առողջական խնդիրներ ունի, հիվանդ է, ինչպե՞ս կարելի է դրա վրա շոու սարքել։ Սա, կրկնում եմ, զավեշտ է, աբսուրդի ժանրից։ Ես սա նմանեցնում եմ շանտաժի ու չեմ զարմանա, որ առաջիկայում էլ կորոնավիրուսը առաջ բերեն, որպեսզի Քոչարյանի խափանման միջոցը փոխվի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց տիկին Պողոսյանը՝ հավելելով, որ աբսուրդ է նաև այն, որ հիմա Քոչարյանի տարիքն է առաջ բերվում, բայց եթե իրենք նույն իրենց պաշտպանյալի տարիքը հաշվի էին առնում, ապա  մոտ մեկ տարի շարունակ չպետք է դատերը անիմաստ հետաձգեին:

«Բայց ստեղծված իրավիճակում ես դատախազության մեղքն էլ եմ տեսնում։ Այսքան ժամանակ ոչ թե պետք է թույլ տրվեր դատերը անիմաստ հետաձգել, հիմա էլ լեզու դնել նրանց բերանը, այլ պետք էր այնպես անել, որ Քոչարյանը լիներ ոչ թե ամբաստանյալ, այլ դատապարտյալ։ Բայց իմ կարծիքով՝ պաշտպանական կողմն ու նախաքննական մարմինը իրար հետ համաձայնության գալով գործը ծամոնի պես ձգելու են այնքան, մինչև ասեն, որ ՄԻԵԴ-ը  չի խրախուսում տարիներով մարդուն կալանքի տակ պահելը, և ի վերջո Քոչարյանի խափանման միջոցը կփոխվի»,- ասաց Պողոսյանը։

Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «կապիկություն» է որակում  Քոչարյանի փաստաբանական թիմի այս աղմուկը դատական նիստերը չկայանալու հետ կապված: «Քոչարյանի փաստաբանները մեկ տարի ու ավելի միտումնավոր ձգձգում էին դատերը, որպեսզի բուն դատաքննությունը չսկսվեր։ Երբ որ Քոչարյանին պետք է, գնում է մեկ ամսով պառկում է  հիվանդանոցում, բուժվում է, բայց ոչ ոք չգիտի, թե ինչի դեմ է բուժվում։ Մի բան փաստ է՝ ՀՀ-ում արտակարգ դրություն է մտցված, դատական նիստեր չեն կայանում, բոլոր նիստերը չեն կայանում, ոչ թե մենակ Քոչարյանինը։ Երկու մարդուց ավելի չեն կարող իրար կողք կանգնել։ Պատկերացնում եք, եթե Քոչարյանի գործով դատերը կայանան, ապա ինչքան պիցցայակեր կհավաքվեն իրար կողք։ Թող սպասեն՝ արտակարգ դրությունը վերջանա, ու դատական նիստերը վերսկսվեն»,- ասաց Քլոյանը՝ հավելելով, որ եթե Քոչարյանի փաստաբանական թիմի հույսը ինչ-որ վարչապետների երաշխավորությունն է Քոչարյանի համար, ապա, նրա խոսքով, նույն փաստաբանները շատ լավ հասկանում են, որ այդ վարչապետների երաշխավորությունը մերժվելու է, քանի որ նրանք ոչ մի հեղինակություն չունեն:

«Ով են նրանք, որ պետք է միջնորդեն, որ Քոչարյանի խափանման միջոցը փոխվի։ Օրինակ՝ Խոսրով Հարությունյանը մի քանի ամսվա վարչապետ  է եղել, ով է նա, շարքային քաղաքացի, ու ինչու պետք է դատարանը շարքային քաղաքացու երաշխավորությամբ ծանրագույն հանցագործության մեջ մեղադրվող  ամբաստանյալի խափանման միջոցը փոխի։ Ամեն ինչ պարզ է։ Դա շատ լավ հասկանում են նաև Քոչարյանի փաստաբանները, բայց ուղղակի խոսում են, շոուներ են անում, որ Քոչարյանը իմանա, թե իր փաստաբանները աշխատում են։ Ավելի լավ է թող լռեն ու նստեն տեղները, քանի որ իրենց ամսական աշխատավարձը ստանում են,  ու եթե մի 4 տարի տևի, ապա նրանք կդառնան մուլտիմիլիարդատեր»,- եզրափակեց Քլոյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում