Saturday, 20 04 2024
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն

Արտակարգ դրության պայմաններում մեր քայլերով օգնում ենք պետությանը. Արման Թաթոյան

Հրապարակվել են Մարդու իրավունքների պաշտպանի 2019 թվականի գործունեության տարեկան հաղորդումը և Խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի 2019 թվականի տարեկան զեկույցը։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս տարեկան հաղորդումը սկզբունքորեն տարբերվում է նախորդներից:

«ՄԻՊ-ն ունի երեք միջազգային կոնվենցիոն կարգավիճակ, և դրանով պայմանավորված՝ զեկույցի կառուցվածքը զգալիորեն ձևափոխել է… Այս տարվա տարեկան հաղորդումը և զեկույցը եղան ծավալուն, որովհետև նախորդ տարի գերծանրաբեռնված էր աշխատում աշխատակազմը: Եթե 2015-2016-ին մոտավորապես 5 000 դիմում-բողոք է եղել, 2017-ին եղել է 6400-ից ավելի, ապա 2018-ին եղել է 10 000 դիմում, 2019-ին՝ 13 000-ից ավելի: Դա բացատրվում է նախ նրանով, որ ՄԻՊ-ի գործունեության ուղղությունները, լիազորությունները ընդլայնվել են, բացի դրանից՝ ակնհայտորեն բարձրացել է ՄԻՊ-ի հանդեպ վստահությունը: 2018թ-ի իրադարձություններից հետո իրավիճակի փոփոխությունը նույնպես բերեց դիմումների զգալի աճին: Գաղտնիք չէ, որ 2018թ. փոփոխությունները հավատ բերեցին և հույս, որ իրենց տարիներով կուտակված խնդիրները կլուծվեն:

2018-ի փոփոխությունները ես համարում եմ աննախադեպ, պատմական,  ժողովրդավարական փոփոխություններ, որոնք բերեցին համակարգային փոփոխությունների. քաղաքացին իր կամքի շնորհիվ կարողացավ սկզբունքային փոփոխությունների հասնել երկրում, և 2019թ. հաղորդումը նույնպես կառուցված է դրա հիման վրա:

Ընդունվել են մեծածավալ ռազմավարություններ՝ Կոոռուպցիայի դեմ պայքարի հետ կապված, դատաիրավական բարեփոխումների, քրեակատարողական համակարգի, երեխաների իրավունքների հետ կապված և այլն, և 2020թ. լինելու է պատասխանատու տարի՝ այս ռազմավարությունները իրականացնելու, դրանց պրակտիկ կիրառումն ապահովելու առումով»,- նշեց Արման Թաթոյանը:

ՄԻՊ-ը նաև հավաստիացրեց, որ արտակարգ դրության պայմաններում բոլոր թելերով կապված են պետական ապարատին և իրենց քայլերով օգնում են պետությանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում