Լուրեր
Կորոնավիրուսի դեմ պայքարում իմբիրը և սխտորը Ձմեռ պապիկի շարքից են․ բժիշկ
Այսօր ունենք կորոնավիրուսի 28 նոր դեպք, Առողջացմամբ դուրս է գրվել 27 քաղաքացի: Բուժվածների ընդհանուր թիվը 114 է, հիվանդանոցում գտնվողներինը՝ 758: Եթե այս վիճակագրությունը շարունակվի, կնշանակի՝ կորոնավիրուսի պիկը հաղթահարել ենք եւ պիկը եղել է մարտի 31-ին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է վարչապետը։ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է 8 պացիենտ: Ունեցել ենք մահվան ևս մեկ դեպք, մահերի ընդհանուր քանակը դարձել է 9։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է բժիշկ-գաստրոէնտերոլոգ Մանիկ Գեմիլյանի հետ:

«Կարծում եմ՝ վիճակագրությունը վկայում է այն մասին, որ ձեռնարկված միջոցառումները հաջողությամբ են ավարտվում, այսինքն՝ սահմանափակվում է վարակի տարածումը»,- նշեց Մանիկ Գեմիլյանը՝ հավելելով, որ չի կարող կանխատեսել՝ վարակվածության դեպքերի պիկը դեռ առջևում է, թե ոչ:

Բժշկի դիտարկմամբ՝ պատվաստումները շատ կարևոր են վարակների, ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման համար, դա ապացուցված և հիմնավորված է գիտականորեն: Նրա դիտարկմամբ՝ կորոնավիրուսի դեմ պայքարում իմբիրը և սխտորը Ձմեռ պապիկի շարքից են:

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *