Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին

ԵԽ այլ երկրների համեմատ Հայաստանում նկատվել է ազատազրկման մակարդակի ամենամեծ նվազումը

Հայաստանում նկատվել է Եվրոպայի խորհրդի այլ երկրների համեմատ ազատազրկման մակարդակի ամենամեծ նվազումը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը` հղում անելով Եվրոպայի խորհրդի 2019 թվականի տարեկան քրեական վիճակագրության զեկույցին։

«Մեր երկրի մի շարք ցուցանիշներ բավական ոգևորիչ են։ Ըստ զեկույցի՝ Հայաստանում ԵԽ այլ երկրների համեմատ նկատվել է ազատազրկման մակարդակի ամենամեծ նվազումը՝ 36% (2018 թվականին Հայաստանի ՔԿՀ-ներում պահվել է 3 հազար 536 անձ, իսկ 2019 թ-ին՝ 2 հազար 266)։ Նույն զեկույցի համաձայն, ներկայում Հայաստանը 100 հազար բնակչի հաշվով անազատության մեջ գտնվողների թվով դասվում է ամենացածր ցուցանիշն ունեցող երկրների շարքին և համեմատելի է Գերմանիայի, Դանիայի և Սլովենիայի հետ»,- գրել է նախարարը։

Զեկույցի համաձայն` Հայաստանի ՔԿՀ-ների ընդհանուր լրակազմը 5 հազար 346 է, բայց դրանցում բանտային բնակչության խտությունը կազմել է ընդամենը 42.2%, ինչը գրեթե երկու անգամ ցածր է եվրոպական միջինից (89,5%): Նշեմ, որ այս պահի դրությամբ խտությունը ավելի է նվազել և կազմում է 41.7% է:

«Հայաստանում 2019 թվականին կին բանտարկյալների թիվը կազմել է 3.2% ընդհանուր համամասնությունից, որը կրկին ցածր է եվրոպական միջինից։ Տարեկան քրեական վիճակագրության ուսումնասիրությունները թույլ են տալիս նաև վերահաստատելու Կառավարության որդեգրած ռազմավարական մոտեցումները հատկապես ՔԿՀ-ներում ազատությունից զրկված անձանց մահացության և ինքնասպանության դեպքերի կանխարգելման վերաբերյալ»,- գրել է նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում