Երգչուհի Բիլի Այլիշը պատմել է, թե ինչու է նրան դուր եկել մեկուսացման ռեժիմում լինելը Կորֆորնիայում `կորոնավիրուսային համավարակի ժամանակ:
Նա խոստովանել է, որ ամեն օր չի ձգտում շփվել տեսակապի միջոցով: «Ես սիրում եմ իմ ընկերներին, բայց մենակ ինձ լավ եմ զգում: Ես 12 տարեկանից մենակ չեմ եղել, գժվել կարելի է », – ասել է 18-ամյա երգչուհին: Նրան ընկերակցում են շները՝ Մարդին և Ջիմը:
Բիլի Այլիշը վստահ է, որ ինքնամեկուսացման ավարտից հետո մարդիկ արագորեն կվերադառնան իրենց նախորդ կյանքին: «Մենք մեր ունեցածը գնահատում ենք, երբ կորցնում ենք: Իսկ վերադարձնելով այն՝ մենք կարծում ենք, որ այլևս երբեք չենք կորցնի », – ասել է նա: