Բրազիլիայի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն այլևս բանտում չէ, սակայն կմնա հյուրանոցում` կալանքի տակ:
Հաղորդմամբ` այս մասին գրում է Football Espana-ն։ Ռոնալդինյոն Պարագվայի բանտում էր մարտի 5-ից` կեղծ անձագիր կրելու պատճառով: Ըստ Պարագվայի դատարանի կայացրած որոշման`նա կալանքի տակ կմնա կես տարի, այդ ընթացքում էլ կավարտվի ֆուտբոլիստի գործով դատավարությունը:
Լեգենդար ֆուտբոլիստը խաղացել է «Պարի Սեն Ժերմենում», «Բարսելոնայում» և «Միլանում»։ 2002 թվականին Բրազիլիայի ընտրանու կազմում դարձել է աշխարհի չեմպիոն: