ԱՄՆ Իլլինոյս նահանգի բնակիչը սպանել է սիրեցյալին, ապա ինքնասպան եղել, քանի որ վախենում էր, որ ընկերուհին կարող է կորոնավիրուսով վարակված լինել: Այս մասին հաղորդում է The Mirror-ը:
Ապրիլի 2-ին ոստիկանները եկել են նրանց բնակարան՝ կատարելով բնակիչների մշտական շրջայցը եւ երկուսին էլ մահացած են գտել: Մարմինները տարբեր սենյակներում են եղել, տան բոլոր դռներն ու պատուհանները ներսից փակ են եղել:
Ըստ նախաքննության տղամարդը սպանել է սիրեցյալին, որի հետ ապրում էր արդեն 8 տարի, իսկ հետո ինքնասպան է եղել: Ընկերուհին շնչառական խնդիրներ է ունեցել եւ տղամարդը կարծել է, թե ընկերուհին վարակված է կորոնավիրուսով: Հետմահու արված հետազոտությունները ցույց են տվել, որ ոչ տղամարդը, ոչ էլ ընկերուհին կորոնավիրուսով վարակված չեն եղել:
Ոստիկանները նշել են, որ նրանց հասցեից ոչ մի անգամ ընտանեկան բռնության մասին ահազանգ չեն ստացել: