Աստղագետները պարզել են, թե ինչու է Սատուրն և Յուպիտեր հսկա մոլորակների վերին մթնոլորտը տաք, չնայած որ նրանք շատ ավելի հեռու են Արեգակից, քան Երկիրը: Ջերմության աղբյուրը արեգակնային համակարգի հանելուկներից մեկն էր, որը երկար ժամանակ մնում էր չլուծված: Հաղորդում է Phys.org կայքը:
NASA Cassini տիեզերանավից ստացված տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ Սատուրնի մթնոլորտի տաքացումը պայմանավորված է մոլորակի հարավային և հյուսիսային բևեռներում գտնվող հզոր բեւեռափայլով: Արեգակնային քամու և լիցքավորված մասնիկների փոխազդեցության հետևանքով առաջացած էլեկտրական հոսանքները առաջացնում են ատոմների և մոլեկուլների լիցքավորում գազի հսկայական օդային թաղանթում: Ջերմությունն այնուհետև բաշխվում է օդային հոսանքներով ամբողջ մոլորակի վրա:
Այս մեխանիզմը օգնում է պատասխանել այն հարցին, թե ինչու է մթնոլորտի վերին մասն այդքան տաք, իսկ մնացած օդային կեղևը մնում է սառը, ինչը սպասելի էր Արեգակից Սատուրնի հեռավորության պատճառով: