Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Լեգիտիմության հակաճգնաժամային կապիտալիզացիա. ինչ կստացվի Փաշինյանի մոտ

Համաճարակի պայմաններում հանրության հետ ուղիղ հաղորդակցության ձևաչափերի ընտրությունը, որ կիրառում է Նիկոլ Փաշինյանը, նրա ընդդիմախոսներն անշուշտ դիտարկում են քաղաքական քարոզչության կամ, այսպես ասած, PR ակցիա: Անշուշտ, քաղաքականությունը թերևս չի լինում առանց դրա, և այդ մոտիվը առկա է ցանկացած քաղաքական ուժի և գործչի վարքագծի հիմքում: Ի վերջո, քաղաքականության շարժիչը հանրային վստահությունն է, ըստ այդմ՝ պետք է անընդհատ ջանք այդ ուղղությամբ:

Միևնույն ժամանակ, ուղիղ հաղորդակցության Փաշինյանի ընտրությունը թերևս լոկ քարոզչական ակցիա չէ, առավել ևս, որ առկա վարակային և ճգնաժամային պայմաններում հազիվ թե այդ ակցիան ունակ լինի լուծելու որևէ էական խնդիր, եթե կառավարությունն արդյունավետ չլուծի համաճարակային և տնտեսական ճգնաժամային խնդիրները: Ահա այդ իմաստով քաղաքացիների հետ ուղիղ հաղորդակցության ձևաչափի կամ ձևաչափերի ընտրությունն ու հաճախ կիրառելիությունը Փաշինյանի համար ունեն արդյունավետության մոտիվ, եթե հաշվի առնենք նախկինում նրա հայտարարություններն ու գնահատականները պետական կառավարման համակարգում առկա իրողությունների առնչությամբ:

Նիկոլ Փաշինյանը խոսել է պետական կառավարման համակարգում առկա դիմադրության մասին, մտածողության խնդիրների մասին: Եթե դրան ավելանում է և այն, որ Հայաստանում կառավարման համակարգը գործնականում ավտորիտար է եղել միշտ՝ նաև հեղափոխությունից առաջ, և չի գործել ինստիտուցիոնալ ապակենտրոնացվածություն, չեն գործել տեղական կառավարման մարմիններ, դրանք առավելապես կրել են ձևական բնույթ, և դրանց հիմնական գործառույթը եղել է նախկին համակարգի վերարտադրությանը նպաստելը, ապա առավել քան պարզ է դառնում, որ քաղաքացու հետ հաղորդակցությունը գրեթե անփոխարինելի միջոց է: Անփոխարինելի միջոց է առանձին օրինակներ բացահայտելու հնարավորությամբ ընդհանուր քաղաքականության դրսևորումները հասկանալու և միտումները հնարավորինս ճշգրիտ դիտարկելու համար: Այդ միջոցը խիստ ցանկալի կլիներ նախկին որևէ նախագահի համար, եթե նրանք ունենային հանրային լեգիտիմության այն պաշարը, որը թույլ կտար ունենալ դրանցից օգտվելու քաղաքական համարձակություն:

Նիկոլ Փաշինյանն ունի այդ լեգիտիմությունը և փորձում է այն կապիտալիզացնել ներկայիս ճգնաժամային պայմաններում կառավարման էֆեկտիվությանը ծառայեցնելու համար: Միևնույն ժամանակ, այդ միջոցով անշուշտ նա փորձում է վերահաստատել այդ լեգիտիմությունն այն քաղաքական և ոչ քաղաքական ընդդիմախոսության թեժացման պարագայում, որ առկա է կորոնավիրուսի վտանգի առիթով, և որը աշխուժորեն փորձում են օգտագործել տարբեր քաղաքական միավորներ:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում