ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1736 մարդ, ինչը մահացության ամենաբարձր ցուցանիշն է վարակի բռնկումից ի վեր: Այս մասին հայտնում է BBC-ին, վկայակոչելով Ջոն Հոփքինսի հետազոտական համալսարանի տվյալները:
Մահացության ամենաբարձր ցուցանիշը եղել էր ապրիլի 4-ին՝ 1344 մահ: ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մահացության ցուցանիշը 12 հազարից ավելի է: Վարակից մահացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Նյու Յորքում, որտեղ մահացել է 4009 մարդ: Նյու Յորքն ԱՄՆ-ում համարվում է վարակի կենտրոն:
ԱՄՆ-ում կորոնավիրուսի վարակվածության ընդհանուր ցուցանիշը 400 հազարից ավելի է, 20 հազարից ավելի մարդ ապաքինվել է: