Tuesday, 16 04 2024
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թիրախներ առաջարկել Իրանում
Ուղիղ․ «Ռազմավարական հաղորդակցության մարտահրավերները և բարեփոխումները ՀՀ-ում»․ անվտանգային ֆորում
Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
«Պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը»․ Գերմանիայում ՀՀ դեսպան
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Տեղումներ չեն սպասվում
«Ռուսական օրենքի» դեմ հուժկու ցույց Թբիլիսիում․ վրացիները չեն ընկրկում
Հերթական սրբապղծությունը. «Հրապարակ»
Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին. «Ժողովուրդ»
Պատգամավորի հետ կատարվածը առնվազն խուլիգանություն է, նաև՝ քաղհայցի առիթ
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել. «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել
Տղամարդը կախվել է հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջ տանը
Բանակը զինվում է նաև տեղական զենքով․ մի քանի նոր զինատեսակներ են փորձարկվել

Տեր-Պետրոսյանի «հրադադարի» կոչը. ինչո՞ւ այս պահին

Համավարակի պատճառով Հայաստանն այսօր հայտնվել է պատերազմական իրավիճակում, ընդ որում՝ շատ ավելի ծանր ու վտանգավոր, քան ավանդական պատերազմների ժամանակ. երեկ ilur.am կայքում հրապարակած հոդվածում նշել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Խիստ ուշագրավ է այն պահը, երբ առաջին նախագահը հանդես է գալիս հոդվածով։ Իհարկե, բնավ էլ զարմանալի չէ, որ Տեր-Պետրոսյանը երկրի ու աշխարհի համար օրհասական այս պահին հրապարակավ հայտնում է իր դիրքորոշումը, ընդ որում՝ պետք է խոստովանել, որ դա կորոնավիրուսային այս ժամանակաշրջանում Հայաստանում հնչած բացառիկ քաղաքական խոսք է՝ պետական գործչի հստակ ձևակերպումներով։ Սրանով հանդերձ՝ առաջին նախագահի ընտրած պահը խիստ ուշագրավ է։

Անցած երկու օրերին Հայաստանի իշխանության ներկայացուցիչները՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, հանդես են գալիս լավատեսական որոշակի շեշտադրումներով՝ համաճարակի հարաբերականորեն բարենպաստ վիճակագրության համատեքստում կարծես նախադրյալներ ստեղծելով կարանտինային ռեժիմը մեղմացնելու, գուցե նաև արտակարգ դրությունը ապրիլի 14-ին չեղարկելու համար։ Ահա այս իրավիճակում Տեր-Պետրոսյանը խոսում է «պատերազմական իրավիճակի» մասին՝ ասես զգոնության կոչելով իշխանությանը, որը հիրավի կանգնած է ոչ այնքան պարզ երկընտրանքի առջև։

Մյուս կողմից՝ ապրիլի 16-ին Հայաստանի ներքաղաքական կյանքում սպասվում է հերթական ինտրիգը, որովհետև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը համաձայնել է ներկայանալ Ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով։ Ու այս իրավիճակում Տեր-Պետրոսյանն ըստ էության կորոնավիրուսով պայմանավորված՝ ժամանակավոր «հրադադար» է առաջարկում գործող իշխանությանն ու հին համակարգին։

«…Մինչ իշխանություններն զբաղված են գրեթե շուրջօրյա տքնաջան աշխատանքով, չգնահատված հանճարների, սադրիչների ու չարակամների մի հսկայական բանակ, հայտնի ուժերի վերահսկողության տակ գտնվող անթիվ լրատվամիջոցներով ու հարյուրավոր ֆեյքերով, փաստորեն պատերազմի երկրորդ ճակատ է բացել նրանց դեմ։ Առերևույթ օգտակար խորհուրդների և կառուցողական առաջարկների շղարշի ներքո այնպիսի ատելություն ու թշնամանք է սերմանվում իշխանությունների հանդեպ, որ լրջագույն կասկած է առաջացնում դրանց հեղինակների «բարեկամեցողության» նկատմամբ։ Իշխանության քննադատների մեծագույն մասն առաջնորդվում է ոչ թե իրավիճակի հաղթահարման գործում վերջինիս օժանդակելու, այլ ընդհակառակը՝ խանգարելու ու դրանով քաղաքական դիվիդենտներ շահելու մտադրությամբ, ինչը եթե բնական է սովորական պայմաններում, ապա պատերազմի ժամանակ հավասարազոր է պետական դավաճանության»,- կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության ժամանակ քաղաքական համակարգի այսօրվա իրականությունն այսպես է գնահատում առաջին նախագահը՝ ամբողջ հոդվածում «կարմիր թելի» պես զարգացնելով այն միտքը, թե փաստացի պատերազմի ժամանակ անհրաժեշտ է մի կողմ թողնել տարաձայնությունները ու կոնսոլիդացվել իշխանության շուրջ։

Իհարկե, պարզունակ կլինի պնդելը, թե Տեր-Պետրոսյանի այս հոդվածը քաղաքական աջակցության ժեստ է իշխանությանը։ Այդ միտումն իհարկե հոդվածում արտահայտված է, սակայն տողատակում առաջին նախագահն ըստ էության քաղաքական «հրադադար» է առաջարկում գործող իշխանությանն ու հին համակարգին՝ հակահամաճարակային պայքարը չվտանգելու համար։

Տեր-Պետրոսյանի դիտողություններն առավելապես ուղղված են նախորդ իշխանություններին, օրինակ՝ նա Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին առաջարկում է իրենց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներին կարգադրել «անմիջապես դադարեցնել իշխանությունների դեմ վերջիններիս ծավալած կատաղի պայքարը և այդու չեն կորցնի պետական այրին վայել վարք դրսևորելու այս պատեհությունը» կամ «դադարեցնել իշխանությունների նկատմամբ անվստահություն և ատելություն սերմանելու քարոզչությունն ու գործողությունները՝ նրանցից հաշիվ պահանջելու հարցը թողնելով ապագային»։ Սակայն Տեր-Պետրոսյանը նաև իշխանությանն է տողատակով հասկացնում այս պահին ձեռնպահ մնալ քաղաքական դիվիդենտներ շահելու գայթակղությունից։ «Վերջ տալ Արցախի ընտրությունների շուրջ ընթացող խժդժություններին և իշխանության նոր մարմինների շուտափույթ ձևավորմամբ ապահովել հանրապետության լիակատար կառավարելիությունը»,- իր հոդվածում գրել է Տեր-Պետրոսյանը։

Քաղաքական «հրադադարի» վերաբերյալ Տեր-Պետրոսյանի բանաձևը ռացիոնալ է ու հասկանալի, սակայն հեռու ենք այն մտքից, որ առաջին նախագահի հորդորները լսելի կլինեն քաղաքական համակարգի հիմնական բևեռներում։ Տեր-Պետրոսյանի ձևակերպումներն ինչքան էլ քաղաքական են, միևնույն է՝ կտրված են հայաստանյան այսօրվա իռացիոնալ իրականությունից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում