Tuesday, 04 10 2022
Իջևանում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և բռնկվել
00:45
«Ճորտեր էիք, դարձաք ստրուկներ». Պուգաչովան պատասխանել է իր քննադատներին
Ռաֆայել Գրոսսիի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ուռուցքաբանության կենտրոն
Ռուսաստանը լքել է 700 հազար քաղաքացի. Forbes
00:00
Ուկրաինան դիմել է Օդեսան ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու համար
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
23:45
Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 435 նոր դեպք, մահացել է 9 քաղաքացի
Աշխարհը ցնցված է Բաքվի վայրագություններից․ արձագանքները չեն դադարում
Հեռախոսազրույց են ունեցել Արարատ Միրզոյանը, Էնթոնի Բլինքենը և Ջեյհուն Բայրամովը
Թուրքիա-Իսրայել-Ադրբեջան․ հակահա՞յ, թե՞ հակաիրանական դաշինք
Սեւան համայնքում հիմնանորոգվում է բազմաբնակարան 37 շենքերի բակային տարածքներ
Անհրաժեշտ է քաղաքական կամք․ ճիշտ ժամանակն է դիմել Միջազգային քրեական դատարան
Կյանքից հեռացել է բժիշկ Գայանե Սանոսյանը
«Հավաստի աղբյուրի» արտահոսքը․ Նպատակներն ու հետևանքները
Դրսի լսարանին ցույց տվեք՝ թող դրսում սատկեն. Գեղամ Բաղդասարյանը՝ «Արմենիա» ՀԸ-ի մասին
Հայաստանը կողմնորոշվել է. նոր ատոմային կայանը կկառուցվի ՀԱԷԿ-ի հարթակում
ՀՀ ԱԳ նախարարի և ԱՄՆ ՄԶԳ կառավարիչը քննարկել են Հայաստանում ծրագրերի ընդլայնման հեռանկարները
Փոխվարչապետ Մաթևոսյանն ընդունել է տեխնոլոգիական և խորհրդատվական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների
Ժամը 22:00-ի դրությամբ սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել․ ՀՀ ՊՆ
Տասնյոթ հայ ռազմագերիների վերադարձը Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ հանդիպման պայմանավորվածության արդյունք է. ՀՀ ԱԽ քարտուղար
Ռուբեն Վարդանյանը կընդունի առաջարկը, բայց նա պետք է երաշխիքներ ունենա
21:40
ԵՄ խորհուրդը համաձայնություն է տվել ՌԴ-ից հանածո վառելիքի սպառումից փուլ առ փուլ հրաժարվելու ծրագրին
ՀՈԿՏԵՄԲԵՐ 5-ին Հայաստանում ծնունդների թիվը 164
Բարձր եմ գնահատում մեր 17 ռազմագերիների վերադարձին աջակցելու ԱՄՆ ջանքերը. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանը լիովին հավատարիմ է միջուկային պատերազմի անթույլատրելիության մասին հայտարարությանը
21:10
Չինաստանում կորոնավիրուսային սահմանափակումների ավարտը կարող է հանգեցնել նավթի համաշխարհային պաշարների նվազմանը
Արցախի ԱԳ նախարարը Մարտունու քաղաքապետին է հանձնել Մարտունի և Գլենդեյլ քաղաքների բարեկամության համաձայնագիրը
Հայտարարություն․ ՍԴՀԿ 22-րդ համագումարի
Արցախի նախագահն սփյուռքահայ բարերար Վարդան Նազերյանին պարգևատրել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով
Միայն կենտրոնացված կառավարման դեպքում է հնարավոր կանխել քաոսային շարժումները երկրի ներսում․ Մինասյան

Երևանն ու Բաքուն չեն գիտակցում պանդեմիայի լրջությունը. շուտով Ղարաբաղը նրանց քիչ է հետաքրքրելու, ազգերը փրկելու հարց է առաջանալու

«Հիմա կանխատեսումների իրական բում է՝ բժշկական, քաղաքագիտական։ Հարցն այն է, որ ոչ ոք չգիտի, թե սա ինչպիսի վիրուս է, պատվաստանյութ չկա։ Իսկ աշխարհը, երկրների տնտեսությունները, կառավարման համակարգներն այս ընթացքում հսկայական փոփոխությունների են ենթարկվում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը։

Մեր զրուցակցի կարծիքով՝ բոլորն  են այս ընթացքում խոսում այն մասին, որ աշխարհը փոխվելու է, բայց թե ինչպես՝ ոչ ոք չգիտի. «Հենվում են նախկին փորձերի վրա, բայց, ցավոք սրտի, այն ընդամենը իներցիոն է։ Մի քանի բացառություններով՝ նախկին փորձը դրական կանխատեսումներ է հուշում այս ամենի հետ կապված։ Բայց հիմա միջազգային հանրությունը, աշխարհը, տարբեր երկրներ, էլ չեմ ասում՝ Հայաստանն ու Ադրբեջանը, ամբողջությամբ չեն գիտակցել, թե ինչ է պանդեմիան։ Չեն տեսնում հետագա  վտանգները, մտածում են՝ մեկ-երկու ամսից ամեն ինչ կավարտվի, կարծս թե սա ընդամենը հարբուխ է»։

Ստանիսլավ Տարասովն ընդգծեց՝ կստեղծվի այնպիսի իրավիճակ, որ Հայաստանին ու Ադրբեջանին Ղարաբաղը քիչ կհետաքրքրի. «Ստիպված կլինեն  ժողովուրդ փրկել։ Սա վերաբերում է նաև վրացիներին և առհասարակ բոլորին, խոսքս միայն Հայաստանի ու Ադրբեջանի մասին չէ։ Նայեք, թե ինչպես իրավիճակն անդրադարձավ Սիրիայի վրա։ Ոչ թե միջազգային հանրության, ոչ թե միջազգային պայմանավորվածությունների շնորհիվ, այլ Թուրքիան ստիպված եղավ կանգնեցնել իր հարձակումը Իդլիբի վրա կորոնավիրուսի պատճառով։ Բայց առճակատման տրամաբանությունը դեռ պահպանվում է, այսօր մեկի մոտ է շատ զինվոր մահանում, վաղը՝ մյուսի։ Պետք է սպասենք տեսնենք, թե ինչ կլինի։ Աշխարհը փոխվում է, բայց թե ինչպես՝ դեռ պարզ չէ»։

Քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանն ու Ադրբեջանը չունեն  իրավիճակի լրջության գիտակցում. «Ես չեմ ուզում ասել, որ մենք խելացի ենք, դուք՝ հիմար։ Ռուսաստանում ու աշխարհում նոր-նոր եկել է այդ գիտակցումը։ Նայեք՝ ինչ է կատարվում Նյու Յորքում, որը աշխարհ էր կառավարում, հիմա այսպիսի խնդիրների առաջ է կանգնել։ Եվրոպան հայտարարում է, որ փլուզվում է տնտեսությունը, Ռուսաստանն էլ մի կերպ դիմանում է, բայց չգիտենք, թե ինչ է  լինելու։ Հույս ունենք, որ ապրիլի 15-ից հետո ամեն ինչ կավարտվի կամ գոնե 2-3 ամսից, բայց տեղի ունեցող իրադարձությունները դրական ակնկալիքի հիմք չեն տալիս։ Կարող է այնպիսի իրավիճակ առաջանալ, որ պետությունները փլուզվեն, ու ազգի պահպանության խնդիր առաջանա»։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ Հայաստանը գազ ու նավթ չունի, տնտեսությունը թույլ է, բայց մի կերպ աշխատում է, իսկ Ադրբեջանում իրավիճակն ավելի բարդ է լինելու. «Նավթի գների անկումը հարված է հասցնելու Ադրբեջանին։ Եթե այդպես նայենք՝ Հայաստանի տնտեսությունն ավելի բարենպաստ պայմաններում է հիմա։ Իրավիճակը կլինի այնպիսին, որ Հայաստանի համար գազի գների նվազում կլինի, որովհետև Ռուսաստանը չի կարողանա միջազգային շուկայում 5 դոլարով վաճառել, իսկ Հայաստանին՝ 200, այդպես չի լինում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում