Xinhua չինական լրատվական գործակալությունը հրապարակել է կարանտինից հետո բացված Ուհան քաղաքի լուսանկարները: Քաղաքի սահմանափակումները չեղարկվել են 76-օրյա տրանսպորտային մեկուսացումից հետո:
Մասնավորապես վերականգնվել են երկաթուղային և օդային հաղորդակցությունը: Ուհանից առաջին գնացքը մեկնել է Գուանչժոու, իսկ առաջին ինքնաթիռը` Սանյա քաղաք: Բացի այդ, Չինաստանի իշխանությունները բացել են Ուհան քաղաքի մայրուղիները: Այժմ բնակիչները կարող են դուրս գալ քաղաքից: