Twitter-ի հիմնադիր Ջեք Դորսին 1 միլիարդ դոլար է նվիրաբերել COVID-19-ի դեմ պայքարին։ Այս մասին նա գրել է սոցցանցի իր էջում։ «Ես 1 միլիարդ դոլար եմ ուղղում Start Small հիմնադրամին Square արժեղթղթերի տեսքով, որպեսզի ֆինանսավորեմ COVID-19-ի դեմ գլոբալ օգնությունը»,- գրել է Դորսին։
Նրա խոսքերով, երբ հաջողվի հաղթահարել համավարակը, հիմնադրամը իր ուշադրությունը կուղղի աղջիկների առողջությանն ու կրթությանը։