Արգենտինայի Մատանսա քաղաքի Ազգային համալսարանը սկսել է 3D-տպիչների վրա դիմակներ տպել՝ կորոնավիրուսի տարածման ֆոնին, գրում է CTyS-UNLaM գործակալությունը։
ԶԼՄ-ի տեղեկատվությամբ, մեկ դիմակը պատրաստվում է մեկ ու կես ժամվա ընթացքում։ Համալսարանում արդեն 720 դիմակ է տպվել և տրամադրվել 8 հիվանդանոցների։ Նշվում է, որ ևս 12 բժշկական հաստատությունների նախատեսվում է ապահովել այս դիմակներով։
Արգենտինայում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1628 է, մահացել է 56 մարդ։