Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Մինչև շաբաթվա վերջ դիզելի գները կիջնեն

Նավթի համաշխարհային գների նվազման ֆոնին էական գնանկում կա նաև Հայաստանում վառելիքի գների մասով։ Մասնավորապես, էական նվազել են բենզինի գները։ Այս օրերին բենզինի 1 լիտրն արժե 300-320 դրամ։

Որքան էլ ուշագրավ է, սակայն, դիզելի գինը շատ դանդաղ է նվազում, այս օրերին այն դեռևս վաճառվում է 370-390 դրամով։

ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Հայկ Գևորգյանի խոսքերով՝ այնպես չէ, որ չի նվազել։ Նախորդ ամիսներին 430-450 դրամով էր վաճառվում դիզելը։ Այսինքն՝ մոտ 15-18 տոկոսի գնանկում է եղել. «Կարծում եմ՝ ամեն դեպքում այդտեղ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրության խնդիր կա։ Իրենք պետք է ուսումնասիրեն գնագոյացման սխեման։ Մենք դիզվառելիք արտադրող երկիր չենք, մենք ներկրող երկիր ենք և պետք է նայենք, թե այդ ներկրման երկրում դիզվառելիքի ինչ փոփոխություններ են եղել։ Անցած տարիներին էլ են բազմաթիվ նման դեպքեր եղել, երբ ամբողջ աշխարհում բենզինի գինը նվազել է, բայց դիզվառելիքի գինը կամ համարժեք չի նվազել, կամ ընդհանրապես չի նվազել։ Նույնիսկ դեպքեր են եղել, երբ բենզինի գների նվազման ֆոնին դիզվառելիքի գները բարձրացել են։ Այնուամենայնիվ, կրկնում եմ, շղթան պետք է ուսումնասիրել և տեսնել՝ գնի նազում ներկրվող երկրում կա՞, թե՞ ոչ, և այդ նվազումը ինչպես է արտացոլվել մեզ մոտ դիզվառելիքի գնի վրա։ Դա կոնկրետ խնդիր է, և կոնկրետ ուսումնասիրության առարկա է»,- ասաց Գևորգյանը։

Նշենք, որ Հայաստանն ամենից շատ նավթամթերք ներմուծում է Ռուսաստանի Դաշնությունից։ ՌԴ-ից հետո նավթամթերք ներմուծում ենք Իրանի Իսլամական Հանրապետությունից։ Իրանից ներկրված նավթամթերքի ծավալում գերակշռում է հենց դիզվառելիքը։

«Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ շատ շուտով, մինչև շաբաթվա վերջ, ամենայն հավանականությամբ, դիզելի գները ևս կիջնեն։ «Հիմա շատ քիչ է նվազել, քանի որ մեծ խմբաքանակ էինք ներկրել մինչև գնանկումը։ Առաջիկայում, ամենայն հավանականությամբ, մինչև շաբաթվա վերջ գները կիջնեն, քանի որ նոր խմբաքանակ ենք ստացել»,- ասաց Բարսեղ Բեգլարյանը։

Մեր դիտարկմանը՝ մոտավորապես ինչ չափով կլինի նվազումը, արդյոք էական գնանկում կլինի, Բեգլարյանը պատասխանեց՝ չգիտեմ ու անջատեց հեռախոսը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում