«Մենք պետք է հասկանանք, որ ցանկացած հարցի շուրջ տեսակետների բախում է։ Հիմա ընդունված են այս որոշումները, և այս որոշումները կայացվել են՝ հիմք ընդունելով հետևյալ գաղափարը, որ օժանդակությունը պետք է լինի հասցեական։ Արդյոք սա ամբողջությամբ ծածկելո՞ւ է օժանդակության կարիք ունեցող քաղաքացիների շրջանակը։ Ես էլ եմ խիստ կասկածամիտ այդ ուղղությամբ, և ուրախությամբ պետք է նշեմ, որ կառավարության մեր գործընկերներն էլ չեն պնդում, որ դա ծածկելու է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը՝ անդրադառնալով կառավարության նախաձեռնած հակաճգնաժամային ծրագրերին։