Միաժամանակ  հիշեցնում ենք սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին, որ հանձնաժողովի 2020 թվականի մարտի 17-ի որոշմամբ արտակարգ դրության պայմաններում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրավախախտում կատարելու փաստը կգնահատվի որպես պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք և  ևս մեկ անգամ հորդորում  ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից եւ վարքագծից, որոնք կարող են խախտել տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության դրույթները: