Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Կորոնավիրուսի պատճառով Արցախում երկրորդ փուլը չի հետաձգվի. համաճարակն այնտեղ արտակարգ իրավիճակ է, ոչ թե դրություն

Արցախի առողջապահության նախարարությունից փոխանցում են, որ նախորդ օրը ՀՀ ուղարկված երկու փորձանմուշների հետազոտության արդյունքներն այսօր ստացվել են. մեկը՝ դրական, մյուսը՝ բացասական:

Հաստատված դեպքով հիվանդն ապրիլի 2-ի առավոտյան շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր Քաշաթաղի բուժմիավորում և մեկուսացվել, որովհետև Արցախ էր վերադարձել ՀՀ-ից՝ «վարակի օջախ» համարվող բնակավայրից:

Երկրորդ քաղաքացին, որը թեստավորվել է, եղել է ՀՀ-ից վերադարձող քաղաքացու հարևանուհին, որը ապրիլի 4-ին այլ խնդրով տեղափոխված է եղել նույն բուժմիավորում՝ բրոնխիտի ախտանիշներով:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքացին ՀՀ-ից Արցախ վերադառնալուց հետո գտնվել է Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղում, ապա նախորդ օրերին նրա հետ առնչված բոլոր քաղաքացիները ապահովության նկատառումներով նախօրոք ինքնամեկուսացել են՝ 17 քաղաքացի: Այդ քաղաքացիներն այս պահին որևէ ախտանիշներ չունեն»,- նշված է հայտարարության մեջ։

Բնակավայրը շրջկենտրոնից գտնվում է 39, մայրաքաղաքից՝ 89 կմ հեռավորության վրա:

Արդյոք կորոնավիրուսի հաստատված դեպքն Արցախում հիմք կլինի՞ հետաձգելու ապրիլի 14-ին նախատեսվող ընտրությունների երկրորդ փուլը։ Արցախի Սահմանադրությունը նախատեսում է արտակարգ դրության և արտակարգ իրավիճակի ռեժիմներ, որոնք իրարից տարբեր կարգավորումներ են ենթադրում։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արցախի արդարադատության նախարար Արարատ Դանիելյանն ասաց. «Մեխանիզմը հետևյալն է՝ նախագահը պետք է ստորագրի արտակարգ դրություն հայտարարելու հրամանագիր։ Խորհրդարանն իրավունքի ուժով հրավիրում է արտահերթ նիստ, որով հաստատվում կամ չի հաստատվում արտակարգ դրություն հայտարարելը»։

Արդյոք արտակարգ դրություն հայտարարելու համար համաճարակը կարո՞ղ է հիմք լինել, նախարարն ասաց. «Համաճարակի համար կա արտակարգ իրավիճակ, որը ընտրությունների հետաձգում չի ենթադրում։ Իսկ ահա  արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքով նշվում է, որ սահմանադրական կարգին վտանգ է սպառնում՝ զինված բախումներ և այլն։ Ի տարբերություն արտակարգ իրավիճակի, արտակարգ դրության ժամանակ քաղաքական պրոցեսներ՝ ընտրություններ չեն անցկացվում»։

Նախարարը նաև հավելեց, որ այժմ Արցախում շարժը քիչ է, մարդիկ տներում նստած են։

Նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի մամլո խոսնակ Վահրամ Պողոսյանն «Առաջին լրատվական»-ի հարցին ի պատասխան՝ ի՞նչ դիրքորոշում ունեն ընտրությունների հետաձգման վերաբերյալ, ասաց. «Մենք առաջնորդվելու ենք իշխանության կայացրած որոշումներով։ Մարդու առողջությունը մեզ համար գերագույն պայման է»։

Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում մրցելու են նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը և ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը։ Վերջինս իր ընտրողներին, իր իսկ ձևակերպմամբ, համաճարակի վտանգներից ելնելով կոչ է արել բոյկոտել ընտրությունները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում