Լուրեր
Դեռ վաղ է ոգևորվել վերջին օրերի թվերից․ ինչ սպասել առաջիկայում

Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուսից մեկ օրում առողջացած պացիենտների թիվը ավելին է, քան արձանագրված նոր դեպքերի թիվը. դեպքերն ավելացել են 20-ով, առողջացել է 25 պացիենտ: Կորոնավիրուսով հիվանդացության ընդհանուր թիվը Հայաստանում կազմում է 853:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Մուրացան համալսարանական հիվանդանոցի մանկաբուժական կլինիկայի ղեկավար Մարի Դարակլյանի հետ:

«Մեզ պետք է ուրախացնի այն փաստը, որ Հայաստանում թոքերի արհեստական օդափոխության կարիք ունեցող հիվանդներ շատ չկան: Հաստատված հիվանդները, ըստ վիճակագրության, 80 տոկոս դեպքերում ունենում են մեղմ և միջին արտահայտված ախտանիշներ: Մեր երկրում ինտենսիվ թերապիայի կարիք ունեցողների թիվը մեծ չէ: Եվ կարևոր է, որ ռիսկային խմբերը քիչ վարակվեն՝ այսինքն՝ 60-ից բարձր տարիք ունեցող և առողջական այլ խնդիրներ՝ շաքարային դիաբեդ, սիրտանոթային և այլ հիվանդություններ ունեցող անձինք»:

«Դեռևս ունենք 1 500 մեկուսացված և մոտ 5000 ինքնամեկուսացված անձինք, ովքեր կոնտակտի մեջ են եղել կամ նույն տարածքում են եղել հաստատված COVID-19-ով հիվանդի հետ: Հետևապես առաջիկայում այդ խմբերում էլ հիվանդներ կլինեն և նրանց հայտնաբերելիությունը դեռևս շարունակվելու է:

Դեռ վաղ է շատ ոգևորվել վերջին օրերի թվերից: Այս թվերի հետ խաղը կարող է բերել նրան, որ մեր ազգաբնակչությունը, որը վերջապես սկսել է ինչ-որ չափով զգուշավորություն ցուցաբերել, կարող է թուլացնել զգոնությունը, և դրա հետևանքները նորից կտեսնենք հիվանդացության թվի աճի տեսքով»,- նշեց Մարի Դարակլյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *