Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի վիճակը չի փոխվել այն բանից հետո, երբ նրան տեղափոխվել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Քաղաքական գործչին ներկայում արհեստական օդափոխության սարք չեն միացրել՝ հայտարարել է նախարարների կաբինետի գրասենյակի վարիչ Մայքլ Գոուվը:
«Ջոնսոնը միացված չէ օդափոխիչին: Նա ստանում է թթվածնային օժանդակություն, և ինտենսիվ թերապիայի մեջ գտնվելու պատճառներից մեկն այն է, որ նա կարող էր ցանկացած պահի ստանալ արհեստական օդափոխություն», – ասել է Գոուվը:
Քաղաքական գործիչը նաև նշել է, որ երկրի կառավարությունը աշխատում է բնականոն հունով և առանց վարչապետի: Ջոնսոնի պարտականությունները ներկայում կատարում է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը: