Լուրեր
Ինչո՞ւ հիմա՝ 4 տարից անց Սերժ Սարգսյանը ֆիլմում նոր խոսում է, որ 400 հեկտար ենք կորցրել
  • 18:30
  • 2020-04-07
  • Դիտումներ՝ *

Լրացավ ապրիլյան քառօրյանի 4-րդ տարիլցը: Ապրիլյան քառօրյա պատերազմը մեզ համար շոկ էր: Շոկ ոչ իբրև պատերազմ, որովհետև պատերազմը միշտ է շոկ: Շոկ էր այն առումով, որ բացահայտվեց, թե որպես պետություն մենք ինչքան անպատրաստ ենք պատերազմին: Բացահայտվեց, որ պետական ինստիտուտներից դրան պատրաստ է միայն բանակը, այն էլ զինվորի և սպայի անձնազոհության ու խիզախության շնորհիվ, ու պատրաստ է ժողովուրդը:  2019թ. սահմանադրական օրենքով սահմանված կարգով իրավունքի ուժով ստեղծվեց քննիչ հանձնաժողով՝ 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով: Մեկ ամսից կլրանա այդ հանձնաժողովի գործունեության մեկ տարին, ինչը նշանակում է, որ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը մեկ անգամ երկարաձգվել է, և այլևս նման ժամկետ չի կարող տրվել: Այս հանձնաժողովից հանրությունն ակնկալում է ստանալ իրեն հուզող մի շարք հարցերի հստակ պատասխանները: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է փաստաբան Նորայր Նորիկյանի հետ:

  • Դիտումներ՝ *