Friday, 19 04 2024
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Հակահեղափոխությունը ջախջախվեց». Փաշինյանին բավարարում է այն պատկերը, որ եղավ Արցախում

Արցախում հեղափոխություն չի եղել, բայց Արցախում նաև հակահեղափոխություն չի եղել: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում, պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Սա շատ կարևոր արձանագրում է: Ուզում եմ ընդգծել, որ, պայմանական ասած, հակահեղափոխական ուժերն Արցախում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ջախջախիչ պարտություն են կրել»:

https://www.youtube.com/watch?v=zFvHpQKWMEE&feature=emb_title

ՀՀ վարչապետը նաև նշել է, որ եթե Արցախի ընտրություններում թույլ տրված խախտումների վերաբերյալ հավաստի տեղեկություններ լինեն, ապա դրանք անարձագանք չեն մնա: «Ընտրությունների վերաբերյալ ես տվել եմ իմ գնահատականը և շնորհավորել Արցախի ժողովրդին: Ես չեմ ասել, որ դրանք իդեալական ընտրություններ էին, բայց դրանք որոշակի հետևություններ անելու հնարավորություն տալիս են»,- ասաց վարչապետը՝ նկատելով, որ Արցախում տեղի ունեցած ընտրությունները արտահայտում են ուժերի այն հարաբերակցությունը, որ կա այնտեղ:

«Ոչ ոք չի ասում, որ ընտրություններն ընտրախախտումներով չեն եղել, բայց եկեք նայենք թվաբանությանը: Նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին առաջին փուլով հաղթանակ տանելու համար մի քանի հարյուր ձայն էր պակասում: Եթե ընտրությունները կեղծված լինեին, ապա ի՞նչն էր խանգարում, որ այդ մի քանի հարյուր ձայնը ևս կեղծեին: Եթե ընտրությունները կեղծվում են, ո՞ր մի կեղծող մեքենան մի քանի հարյուր ձայնը կեղծելու առաջ կկանգնի»,- հայտարարեց Փաշինյանը։

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ Արցախի  նախագահական ընտրությունների արդյունքների առումով մեծ անակնկալ չկար: «Թեպետ ՀՀ իշխանություններն ուղղակիորեն չէին ասում, բայց բոլորին էլ հայտնի էր, որ ՀՀ իշխանությունների նախընտրելի թեկնածուների ցանկում Արայիկ Հարությունյանն առաջատար դիրքերում էր։ Արդեն այն, որ Արայիկ Հարությունյանն այդ ցանկում էր, ցույց էր տալիս, որ ՀՀ իշխանությունները ընտրությունների անցկացման մեթոդոլոգիայի առումով համաձայն էին, որպեսզի ամենաբարձր ստանդարտներով այն չանցկացվի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Հակոբյանի՝ որևէ մեկի մոտ չկային իլյուզիաներ, թե Արայիկ Հարությունյանը նոր սերնդի հեղափոխական թեկնածու է. «Մարդը 11 տարի վարչապետ է եղել Արցախում, ու դժվար է  նրան համարել ՀՀ հեղափոխական ստանդարտներին համահունչ թեկնածու։ Դժվար է նաև պատկերացնել, որ ընտրությունները 100 տոկոսով մաքուր կարող էին լինել։ Եղել են ընտրություններ, որոնք համենայնդեպս, ոչ ոք չի բողոքարկել։ Ինչ էլ ուզում են ասեն՝ քաղաքական հայտարարություններից այն կողմ որևէ քայլ չի արվել։ Եթե քաղաքական հայտարարությունները հիմնված չեն լինում իրավական գործընթացների վրա, այդ հայտարարություններից հետո որևէ թեկնածու կոնկրետ բողոքներով իրավական դաշտ չի մտնում՝ այդ ամենը մնում է քաղաքական հարթության մեջ և ոչ ավելին։ Այս պարագայում պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է նման հայտարարություններ աներ։ Միգուցե իր հայտարարությունն այն ստանդարտներով չէր, որով առաջնորդվում է  ՀՀ իշխանությունը, բայց իրավիճակը բավարարում է Երևանին՝  նաև այն պատճառով, որ թեկնածուն լոյալ է։ Միաժամանակ նաև ասվեց, որ Արցախում հակահեղափոխական ուժերը ջախջախված են։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ոչ թե իրավական, այլ քաղաքական գնահատական է, որը ցույց է տալիս, որ ՀՀ իշխանություններն արդյունքներով բավարարված են»։

Մեր զրուցակցի կարծիքով՝ ՀՀ իշխանությունները նաև բավարարված են այն փաստով, որ երկրորդ տեղում մի թեկնածու է, որը ևս իրենց նախընտրությունների ցանկում էր: «Գուցե Նիկոլ Փաշինյանի համար այս դասավորությունն ամենանախընտրելին էր։ Այս պարագայում Արայիկ Հարությունյանն ինչ-որ բան պարտական է մնում Նիկոլ Փաշինյանին։ Այսինքն՝ երկրորդ փուլի երկու թեկնածուներն էլ ՀՀ իշխանությունների նախընտրությունների ցանկում էին։ Ինչ-որ բան կախված էր նաև Նիկոլ Փաշինյանից։ Չի բացառվում նաև, որ Մասիս Մայիլյանի հայտարարությունն էլ հնչեց պաշտոնական Երևանի հետ խորհրդակցությունից հետո»,- եզրափակեց նա։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ որքան էլ պարադոքսալ հնչի, ընտրություններն անցել են ՀՀ շահերին համապատասխան, բայց «սերժառոբերտական» մակարդակով. «ՀՀ շահերի տեսանկյունից վատ բան չի եղել։

Գողապետության թեկնածուն չանցավ, ռուսական ուղղակի ազդեցությունը ևս չեզոքացավ։ Հիմա կարելի է մեկ տարվա ընթացքում կողմնորոշվել ու նախապատրաստվել նոր ու իսկական ընտրությունների»։

Մեր զրուցակցի կարծիքով՝ այս ընտրությունների արդյունքում մի շարք արձանագրումներ են եղել. «Այդ թվում այն, որ Արցախին մարզի կարգավիճակ տալը տեղ չունի։ Ով էլ լինի Արցախի նախագահ, պետք է ընդունի Արցախի բացարձակ  գերակայությունը երկու պետականությունների հարաբերությունների միջև, ճանապարհը ֆեդերալիզացիան է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում