Բարեբախտաբար, մշակույթի ոլորտի աշխատողների աշխատավարձերի վերաբերյալ նոր որոշումներ չկան, այսինքն` բոլորը կշարունակեն ստանալ իրենց աշխատավարձերը: Այս մասին ապրիլի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արայիկ Խզմալյանը:
Նա հավելեց, որ նույնիսկ քննարկվում է աջակցության լրացուցիչ միջոցառումների հնարավորությունը: «Մասնավորապես, քննարկվում է այն պետական հաստատությունների խնդիրը, որոնք ամբողջությամբ կամ մասնակիորեն զրկված են պետական ֆինանսավորումից, ինչը լրացուցիչ սոցիալական խնդիրներ է ստեղծում»,- նշեց Արայիկ Խզմալյանը: