Մոսկվայի «Նովոմոսկովսկի» բժշկական կենտրոնում մահացել է հայտնի ֆիզիկոս, պրոֆեսոր Միշիկ Ղազարյանը: Այս մասին հայտնում է Московский комсомолец-ը: Մարտի 26-ին նույն կլինիկայում մահացել էր նրա կինը՝ գինեկոլոգ Արփիկ Ասատրյանը, որի մոտ ախտորոշվել էր COVID-19:
Թերթի տվյալներով, զույգը հոսպիտալացվել էր մարտի կեսերին: Նրանք շփում չէին ունեցել COVID-19-ով վարակված կամ արտերկրից վերադարձած մարդկանց հետ: Սակայն կնոջ մոտ թեստը դրական է եղել և հետագայում նա մահացել է թոքաբորբից:
Միշիկ Ղազարյանը հայտնի ֆիզիկոս էր, սպեկտորի տեսանելի մասի ամենավառ իմպուլսային-պարբերական լազերի ստեղծողը։ Այս գյուտի համար 1980 թվականին նա արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի։ Մինչև կյանքի վերջին տարիներն աշխատել է Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտում: