Friday, 19 04 2024
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

«ՏՏ ոլորտը կարող է շատ օգտակար լինել ստեղծված իրավիճակում, սակայն պետք է մարդկանց թողնել դուրս գալ աշխատանքի»

ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանն օրերս ներկայացրել է  Covid-19 Armenia հավելվածը, որը ստեղծվել է Հայաստանում՝ հայ մասնագետների կողմից։ Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ արդեն ծանոթ AC-19 հավելվածն այլևս չի գործելու և դրա տվյալների  բազան տեղափոխվել է Covid-19 Armenia հավելվածի մեջ։

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների  ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը դրական է գնահատում այս նախաձեռնությունը՝ նշելով, որ ստեղծված իրավիճակում  այդպիսի հավելվածները կարող են փոքր-ինչ թեթեևացնել քաղաքացիների կյանքը։

«Այսինքն, եթե մարդիկ իրենց բջջային հեռախոսների մեջ ունեն այդ հավելվածը, ապա դա հեշտացնում է նրանց գործը՝ կոնկրետ այն առումով, որ ենթադրենք օրվա մեջ ստիպված ես լինում տանից երկու անգամ դուրս գալ, դիցուք՝ աշխատանքի գնալ և վերադառնալ, ուրեմն  երկու անգամ անցաթերթիկ լրացնելու կարիք չի լինի, իսկ, առհասարակ, մարդու կյանքը հեշտացնող հավելվածները շատ նորմալ երևույթ են և լավ է, որ դրանք կան, սակայն կրկնում եմ՝ կյանքը հեշտացնող և ոչ թե մարդկանց հետևող կամ նրանց կյանք ներխուժող հավելվածները»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց Կարեն Վարդանյանը։

Նկատենք, որ Covid-19 Armenia հավելվածի ամենակարևոր կետը օգտատիրոջ բժշկական թեստավորումն է։ Այս կապակցությամբ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ մասնավորապես գրել էր․

«Մի շարք հարցերի պատասխանների արդյունքում համակարգը գնահատում է Ձեր առողջական վիճակը և անհրաժեշտության դեպքում խորհուրդ տալիս, թե ինչ քայլեր ձեռնարկել։ Բացի այդ, ռիսկի գոտում հայտնված օգտատերերի հետ կապ կհաստատեն պարետատան համաճարակաբանները և կանցկացնեն հարցազրույց, որի արդյունքում կորոշեն, թե արդյոք անձը կարիք ունի հետագա բժշկական ուշադրության։ Կարևոր է խուսափել սխալ տվյալներ մուտքագրելուց, որպեսզի բժիշկները կապ հաստատեն իրապես օգնության կարիք ունեցողների հետ»։

Այս համատեքստում Կարեն Վարդանյանի դիտարկմամբ՝ այդ թեստերի հարցաշարը կազմելու գործընթացում մասնագիտական իմաստով խիստ կարևոր ու անհրաժեշտ պայման է ինչպես բժիշկների, այնպես էլ հոգեբանների մասնակցությունը։

«Անկեղծ ասած՝ ես չեմ կարող հստակ գնահատել, թե տվյալ հարցերի պատասխանների արդյունքում այդ հավելվածը ճիշտ արդյունք ցույց կտա, թե ոչ, սակայն կարծում եմ, որ դա կախված է նաև նրանից, թե ինչ հարցեր են այնտեղ ներառված և որքանով է այդ հավելվածը մարդուն տրամադրում դրանց  ճիշտ պատասխանել, այսինքն՝ թեկուզ իր արտաքին տեսքով, հարցերի կառուցվածքով կամ հոգեբանական պահը հաշվի առնելով՝ նմանատիպ հավելվածները պետք է տրամադրեն, մոտիվացնեն քաղաքացուն այդ հարցերին  ճիշտ պատասխանել։ Այդ իսկ պատճառով էլ  հավելվածի միայն տեխնիկական մասը պետք է ապահովեն ծրագրավորողները, իսկ հարցերը պետք է կազմվեն բացառապես հոգեբանների ու բժիշկների կողմից»,-շեշտեց նա։

Հարցին՝ նման հավելվածներ ստեղծելու իմաստով ի՞նչ ներուժ, ինչպիսի՞ մակարդակ  ունի  հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը․

«Դրանց  համար «Արմաթ» լաբորատորիաների անգամ 12-ամյա սաների  գիտելիքներն ու փորձը բավարար է․ մեր ՏՏ ոլորտի մասնագետներն այնպիսի բաներ են  կարողանում ստեղծել, որ սա նրանց համար որևէ խնդիր իրենից չի ներկայացնում»,-պատասխանեց Վարդանյանն ու միևնույն ժամանակ հավելեց․

«Տեղեկատվական տոխնոլոգիաների  ոլորտը կարող է շատ օգտակար լինել ստեղծված իրավիճակում, սակայն պետք է թողնել մարդկանց աշխատանքի դուրս գալ, հիմա մեր մասնագետները ստիպված բոլորն առցանց են աշխատում, սակայն արդեն ժամանակն է աշխատանքի  բնականոն հունին վերադառնալու»։

Նշենք նաև, որ Covid-19 Armenia հավելվածը բազմաֆունկցիոնալ է ու ներառում է նաև վերջին նորությունները կորոնավիրուսի դեմ պայքարի գորոծողությունների վերաբերյալ, ինչպես նաև վիճակագրություն և այլ տվյալներ։ Հավելվածում հնարավոր է լրացնել ու պահպանել նաև այս օրերին անհրաժեշտ տեղաշարժման թերթիկի  էլեկտրոնային տարբերակը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում