Friday, 29 03 2024
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»

Մասիս Մայիլյանի հայտարարությունը կրավորական էր, շատերի մեջ հիասթափություն է առաջանալու

Արցախի նախագահի թեկնածու, արտգործնախարար Մասիս Մայիլյանը քաղաքացիներին կոչ է անում նոր կորոնավիրուսի համավարակի վտանգի պայմաններում չմասնակցել ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը: «Մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունները շատ հեռու էին նոր պայմաններում արցախյան հանրության ակնկալած ընտրական զարգացումներից։ Պարզապես ի գիտություն եմ ընդունում քվեարկությունից հետո ԱՀ ԿԸՀ-ի հրապարակած տեղեկատվությունը և հայաստանյան դիտորդական առաքելության գնահատականները։ Մեր քաղաքացիներին կոչ եմ անում նոր կորոնավիրուսի համավարակի գնալով ահագնացող վտանգի պայմաններում չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը»,- նշել է նա՝ հավելելով, որ սա հապճեպ քաղաքական որոշում չէ, այլ բխում է մինչ այդ հստակեցված իր դիրքորոշումից և կատարված քայլերից՝ միտված քաղաքացիների առողջության պահպանմանը և ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների կանխմանը։ Իր հայտարարության մեջ Մայիլյանը հիշեցնում է, որ դեռ մարտի 26-ին է խոսել կորոնավիրուսի տարածման պայմաններում ընտրությունների անցկացման նպատակահարմարության վերաբերյալ` նշելով, որ վտանգը ստիպում է նորովի գնահատել իրավիճակը և գիտակցել ընտրությունների հետ կապված բոլոր ռիսկերը։

«Սա իմ կողմից հետևողական դիրքորոշում է։ Ու ոչ մի հիմք չեմ տեսնում այս դիրքորոշումը վերանայելու համար, առավել ևս, որ համավարակի տարածման հայաստանյան վիճակագրությունը լուրջ մտահոգվելու տեղիք է տալիս»,- նշել է նա՝ շնորհակալություն հայտնելով իրեն տված քվեների համար:

Արցախցի քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի կարծիքով՝ Մասիս Մայիլյանի այս որոշումը նշանակում է, որ Արայիկ Հարությունյանը դե ֆակտո դառնում է նախագահ: «Այսինքն՝ պարզ է, որ ապրիլի 14-ին առանց որևէ խնդրի իր ընտրողները կընտրեն իրեն, ու դրանով հարցը կլուծվի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Գրիգորյանի դիտարկմամբ՝ ընդդիմադիր զանգվածի մեջ, ովքեր չեն ընդունում ընտրությունների արդյունքները ու կարծում են, որ կեղծիքներով է անցել քվեարկությունը, Մայիլյանի այս դիրքորոշումը հիասթափություն կառաջացնի. «Որովհետև շատերն ակնկալում էին շատ ավելի ակտիվ դիրքորոշում իրենից։ Նրա տարածած հայտարարությունը չափից շատ դիվանագիտական, չափից շատ կրավորական էր, իմ կարծիքով, ու շատերի կողմից բացասական է ընկալվելու»։

Մեր զրուցակիցը հավելեց՝ պատճառների մեջ խորանալ չի ցանկանում, բայց փաստն այն է, որ ընտրություններին քաղաքական գնահատական չի տրվել. «Չի խոսվել այն մասին՝ ճանաչո՞ւմ են ընտրությունների արդյունքները, թե՞ ոչ։ Երկրորդ՝ շատերը նրանից ակնկալում էին, որ պետք է ինչ-որ քաղաքական գործընթաց սկսի, բայց դրա մասին ևս խոսք չկար հայտարարության մեջ։ Իսկ կորոնավիրուսը, կարծում եմ, հարմար պատրվակ էր նրա համար այս իրավիճակից ինչ-որ կերպ դուրս գալու»։

ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ ըստ էության Մասիս Մայիլյանը շատ լավ է հասկանում, որ երկրորդ փուլում հաղթելու շանս չունի: «Արցախի ընտրություններն ամենևին էլ այն ժողովրդավարական ընտրությունները չէին, որ սպասում էին Արցախի ժողովրդավարական ուժերն ու քաղհասարակությունը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Վարդանյանի՝ հայտարարության մեջ հիասթափության որոշակի տարրեր կան. «Մեծ էին ակնկալիքները, որ Հայաստանում տեղի ունեցած տրանսֆորմացիայից հետո արդար ու ազատ ընտրություններ կլինեին Արցախում, բայց դա տեղի չունեցավ։ Բարեգործության անվան տակ, քվեարկությունը լուսանկարելու, կրկնաքվեարկության խախտումները գալիս են ապացուցելու, որ սպասելիքները, թե այնտեղ էլ ժողովրդավարական ընտրություններ կլինեն, չեն իրականացել։ Սրանով էր պայմանավորված Մասիս Մայիլյանի հիասթափությունը»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ փաստացի Արայիկ Հարությունյանը առանց որևէ խնդրի կդառնա Արցախի նախագահ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում