Վերջին մեկ օրվա ընթացքում մայրցամաքային Չինաստանում կորոնավիրուսից մահվան որևէ դեպք չի գրանցվել: Այս մասին հայտնել են երկրի առողջապահության պետական կոմիտեից:
Անցած օրվա ընթացքում Չինաստանում հայտնաբերվել է վիրուսի 32 դեպք, սակայն բոլոր դեպքերը եղել են «ներկրված»: Բացի այդ, երկրոմ 24 ժամվա ընթացքում բուժվել է 89 հիվանդ: Ընդհանուր առմամբ, Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի «ներկրված» 983 դեպք:
Նշենք, որ կորոնավիրուսների բռնկումից ի վեր Չինաստանում գրանցվել է վարակման ավելի քան 82 հազար դեպք, 3, 3 հազար մարդ մահացել է: