Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ի՞նչ են խոսել Փաշինյանն ու Պուտինը. գազի սակագինն ու ստվերը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի միջոցները:

«Քննարկվել են կորոնավիրուսային վարակի տարածմանը հակազդելու նպատակով նախաձեռնվող քայլերը: Նիկոլ Փաշինյանն այս համատեքստում երախտագիտություն է հայտնել ռուսական կողմի ցուցաբերած օգնության համար»,- տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունն ու հավելում, որ հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ: Դրա ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության գծով փոխգործակցության վերաբերյալ հարցեր: Բացի այդ, համաձայնեցվել է կայանալիք շփումների գրաֆիկը:

Անշուշտ դրական է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի փաստը, որովհետև վերջին շաբաթների ընթացքում տպավորություն էր ստեղծվել, որ հայկական կողմի մոսկովյան շփումները սահմանափակվում են վարչապետ Միշուստինով, ինչն անշուշտ էապես իջեցնում էր հայ-ռուսական հարաբերությունների նշաձողը։ Այս հանգամանքն, ի դեպ, վերջին օրերին ակտիվ քննարկվում էր մեր փորձագիտական շրջանակներում՝ նույնիսկ որոշակի շահարկումների տեղիք տալով։

Սրանով հանդերձ՝ մտահոգիչ է, որ նույն հեռախոսազրույցի մասին պաշտոնական Մոսկվայի ու Երևանի տարածած հաղորդագրությունները՝ առնվազն շեշտադրումների մակարդակում, էապես տարբերվում են։ Ռուսական պաշտոնական տեղեկատվությունը ներկայացրեցինք, որում ոչ մի խոսք չկար գազի մասին։

Մինչդեռ Հայաստանի կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ կողմերը քննարկել են նաև Հայաստանին բնական գազի մատակարարման հետ կապված հարցեր:

Ուշագրավ է, որ երեկ երեկոյան չորս ժամ շարունակված ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ Նիկոլ Փաշինյանը որոշ մանրամասներ հաղորդեց իր ու Ռուսաստանի նախագահի հեռախոսազրույցի բովանդակության մասին։ Վարչապետը նշել է, որ այսօր գազի համակարգի արդյունավետ շահագործման խնդիրներ ունենք, որոնք պետք է լուծենք: Նա ասել է, որ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության անունից դիմել է «Գազպրոմ» ընկերությանը, որպեսզի վերանայենք գազի գինը՝ նվազեցման ուղղությամբ:

Ինչ վերաբերում է հնարավոր բարձրացմանը, վարչապետն ասել է. «Այսօր ես հեռախոսազրույց եմ ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ, և այդ հարցը քննարկել ենք: Ես ասել եմ, որ հաշվի առնելով այս ճգնաժամային իրավիճակը՝ և՛ հումանիտար, և՛ տնտեսական առումով, ես ակնկալում եմ, որ ՌԴ նախագահը կմիջամտի այս պրոցեսին, որ կարողանանք «Գազպրոմ-Արմենիայի» ներկայացրած հայտի հետ կապված որոշումներ կայացնել: Քանի որ հանրության, կառավարության կողմից չի ընկալվում, որ այս ճգնաժամային իրավիճակում կարելի է այսպիսի որոշում կայացնել»,- ասել է նա:

Ինչ է պատասխանել Պուտինը՝ այնքան էլ ակնհայտ չէ, որովհետև վարչապետն այդ մասին որևէ մանրամասն չհաղորդեց, սակայն կարելի է մի քանի եզրահանգումներ անել՝ հենց առկա անորոշությունից ելնելով։

Այն փաստը, որ գազի հարցը հասել է երկու երկրների ղեկավարների քննարկման մակարդակին՝ հուշում է, որ «Գազպրոմ-Արմենիան» կարող է ժամանակավորապես չեղարկել իր աղմկահարույց հայտը, ու անշուշտ այդ պատմությունը Մոսկվան կմատուցի որպես «դաշնակից» Հայաստանին արված քաղաքական կարևոր ժեստ։

Մյուս կողմից՝ եթե Կրեմլը իր տարածած հաղորդագրության մեջ գազի հարցն օրակարգային չի համարում, կարելի է ենթադրել, որ Մոսկվայում հակված չեն քննարկելու պաշտոնական Երևանի սկզբունքային առաջարկը, այն է՝ գազի գինն իջեցնել սահմանին։ Իհարկե, Մոսկվայի նման մոտեցումն ինքնին անիմաստ է դարձնում ԵՏՄ գոյությունը, սակայն փաստ է, որ նման կառույցների մասին Ռուսաստանում հիշում են, երբ անհրաժեշտ է լինում մեծապետական օրակարգը սպասարկելու տեսանկյունից։

Այսպիսով՝ գազի սակագնի հարցը շարունակում է մնալ ստվերում, ու այդ հարցում որոշակիություն չմտցրեց անգամ Նիկոլ Փաշինյանի երեկվա լայվը։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում