Եվրամիությունը կոչ է անում երկրներին համոզվել, որ որոշ պետությունների նկատմամբ մտցված իրենց պատժամիջոցները չեն արգելափակում նրանց բժշկական և մարդասիրական օգնության տրամադրումը կորոնավիրուսի համավարակի ընթացքում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեփ Բորելին։ Նա նշել է, որ եվրոպական պատժամիջոցները չեն խանգարում մարդասիրական օգնության տրամադրմանը։
«Եվ մենք կցանկանայինք, որ մյուս երկրներն էլ հետևեին այդ քայլին և համոզվեին, որ բժշկական սարքավորումներ կարող են տրամադրվել նրանց, ովքեր պատժամիջոցների տակ են գտնվում»,- ասել է Բորելը։
Նա որպես օրինակ բերել է այնպիսի երկրներ, ինչպիսիք են՝ Սիրիան, Վենեսուելան, Իրանը և ԿԺԴՀ-ն, որոնց վրա պատժամիջոցներ են դրված տարբեր պետությունների կողմից։