Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 7-ի ժամը 09:00-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:
Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Ճամբարակ, Լոռու մարզի Տաշիր, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում և Սյունիքում՝ Սարավան-«Զանգեր» հատվածում, ձյուն է տեղում:
Սարավան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: