Սթենֆորդի համալսարանի գիտնականները նոր տևական և վտանգավոր անտառային հրդեհների հաճախակի բռնկումներ են կանխատեսել՝ կապված կլիմայի փոփոխությունների հետ։ Այս մասին հաղորդվում է Phys.org կայքի մամլո հաղորդագրության մեջ։
Հետազոտողները վերլուծել են 2018 թվականի նոյեմբերին Կալիֆորնիայի աղետաբեր հրդեհների հետ կապված պայմանները։ Սեզոնային քամիները և պատմության մեջ ամենաուժեղ երաշտից տուժած լանդշաֆտները ազդել էին աղետի ուժգնության վրա։ Երկարատև հետազոտությունների տվյալները ցույց են տվել, որ անտառային հրդեհների հավանականությունը աշնանային ամիսներին երկու անգամով աճել է ողջ Կալիֆորնիայում վերջին 40 տարիների ընթացքում։