ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը կորոնավիրուսային վարակի հետ կապված իրավիճակի վերաբերյալ առաջին նիստը կանցկացնի ապրիլի 9-ին։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱԽ աղբյուրին։
Աղբյուրի խոսքերով, ներկայումս միջոցառումը նախատեսվում է անցկացնել հինգշաբթի օրը։ Այն փակ ռեժիմով կընթանա՝ տեսակապով։
Նախատեսվում է, որ նիստին առնվազն 10 երկրներ կմասնակցեն․ Գերմանիան, Էստոնիան, Բելգիան, Թունիսը, Վիետնամը, Ինդոնեզիան, Դոմինիկյան Հանրապետությունը, Նիգերիան, Սենտ-Վինսենթը և Գրենադինները։