Չեչենական հանրապետության ղեկավարը հրաժարվել է բացել տարածաշրջանի սահմանները Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի պահանջով, ինչի մասին նա գրել է տելեգրամի իր ալիքում։
«Իհարկե, մենք չենք թողնի մուտք գործել ՉՀ գրանցում չունեցող անձանց»,- հայտարարել է Կադիրովը։
Նա նաև ասել է, որ վարչապետին մոլորության մեջ են գցում և «սխալ տեղեկատվություն են տալիս»։
Մենք երբեք չենք խոսել սահմանները փակելու մասին և երբեք չենք փակել դրանք միջանցիկ տրանսպորտի, սննդամթերքի, դեղամիջոցների, սարքավորումների տեղափոխման համար, որևէ միջոց չենք ձեռնարկել, որը բացասաբար կանդրադառնար լոգիստիկայի վրա։ Մենք հայտարարել ենք և կրկնում ենք, որ ամեն հնարավորն ու անհնարինն անում ենք, որպեսզի ապահովենք Ռուսաստանի տարածաշրջաններից մեկի՝ Չեչնիայի Հանրապետության և այնտեղ բնակվող ՌԴ քաղաքացիների անվտանգությունը»,- գրել է Կադիրովը։
Կադիրովի խոսքերով, սահմանափակող միջոցները մտցվել են այն բանից հետո, երբ Չեչնիայի մի քանի քաղաքացիների մոտ, որոնք Մոսկվայից հանրապետություն էին ցանկանում գալ, կորոնավիրուս է հայտնաբերվել։
«Նման երևույթները սպառնալիքի տակ են դնում ՉՀ-ի, ՌԴ-ի և այլ տարածաշրջանների քաղաքացիների առողջությունը։ Կյանքը փրկելու համար կարելի է և երկու շաբաթ և երկու ամիս մեկուսացման մեջ գտնվել, կարելի է ցանկացած խիստ միջոցների դիմել։ Մարդիկ տարիներով ապրում են գաղութներում և դրանից չեն մահանում։ Մենք աշխատում ենք թույլ չտալ վարակի մուտքը հանրապետություն և հիվանդների ելքը ՉՀ-ից այլ շրջաններ»,- գրել է Կադիրովը։