ԱՄՆ պաշտպանության նախարարությունը սկսել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները։ Այս մասին հաղորդել է ԱՄՆ շտաբների ղեկավարների միացյալ կոմիտեի բրիգադային գեներալ Փոլ Ֆրիդրիխսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Սակայն, Ֆրիդրիխսի խոսքերով, չի կարելի ասել, թե պատվաստանյութը շուտով պատրաստ կլինի։ «Գործընթացը ոչ թե՝ շաբաթներ, այլ ամիսներ կտևի»,- հայտարարել է նա։
Պենտագոնի ներկայացուցիչը նաև նշել է, որ թեստավորում են անցնում պատվաստանյութի միանգամից մի քանի տարբերակ, որոնք դեռևս «անվտանգ կերպով փորձարկվում են կենդանիների վրա»։ Այնուհետև, եթե հաստատվի պատվաստանյութի անվտանգությունը, թեստավորումը կսկսեն անցկացնել մարդկանց ոչ մեծ խմբի վրա։