Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով վարչապետի գրասենյակին:
Ըստ հայտարարության՝ Ջոնսոնը արտգործնախարար Դոմինիկ Ռաաբին խնդրել է ժամանակավորապես կատարել իր պարտականությունները:
Ջոնսոնը հիվանդանոց է տեղափոխվել ապրիլի 6-ին, կորոնավիրուսի ախտանիշների բարդացման պատճառով: Վարչապետը ինքնամեկուսացման մեջ է եղել մարտի 27-ից: