Տարեց ֆիլիպինցին խախտել է կարանտինի ռեժիմը և սպառնացել ոստիկանությանը, ինչի արդյունքում նրան գնդակահարել են, հայտնում է The Star-ը:
Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 4-ին: Հաղորդվում է, որ 63-ամյա տղամարդը մանգաղով սպառնացել է ոստիկաններին և իշխանության ներկայացուցիչներին ստուգիչ անցակետում, որը տեղակայվել է գյուղի բնակիչների կորոնավիրուսով վարակվածությունը ստուգելու համար:
Տղամարդուն կանգնեցրել են, քանի որ նա առանց դիմակի է եղել: Ի պատասխան, նա սկսել է հայհոյել, այնուհետև ձեռքի մանգաղով հարձակվել է տեսուչների վրա: Ենթադրվում է, որ նա հարբած է եղել: Պաշտպանվելով, ոստիկաններից մեկը ծառայողական զենքով գնդակահարել է նրան:
Պաշտոնական տվյալների համաձայն, Ֆիլիպիններում ավելի քան 3.6 հազար մարդ վարակված է կորոնավիրուսով: Մահացել է 163 մարդ, ապաքինվել՝ 73-ը:
Ապրիլի 2-ին Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն խոստացել է գնդակահարել կորոնավիրուսի համաճարակի պատճառով մտցված կարանտինի ռեժիմը խախտողներին: