ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Կարծում եմ՝ այս ֆիլմը շատերին կհետաքրքրի և առիթ կտա մտածելու, թե ինչու է երբեմն աշխարհն ինքը մեզ հետ այսքան արդարացիորեն դաժան վարվում: Բնությունից հեռանալը մեզ հեռացնում է մեր իրական ես-ից, և երևի թե չկա աշխարհում ավելի ուժեղ բումերանգային էֆեկտ, քան բնության պատասխանը մարդկությանը»։