Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Լիոնի հիվանդանոցները պատրաստ են վիրուսի հաղթահարման իրենց փորձառությունը փոխանցել Երևանին

Ինչպես ամբողջ աշխարհը, այնպես էլ Ֆրանսիան այս օրերին  փորձում է կանխարգելել կորոնավիրուսի տարածումը՝ դիմելով տարբեր միջոցների: Երբեմն հասնում է հաջողությունների, երբեմն էլ՝ ոչ:

«Արմենպրես»ի թղթակցի հետ զրույցում ֆրանսահայ բժիշկ, քաղաքական գործիչ, Լիոնի նախկին քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանն ասել է, որ երկիրը  հույսն իր վրա պետք է դնի և հաղթահարի խնդիրը, իսկ Լիոնի հիվանդանոցները կարող են իրենց փորձը փոխանցել Երևանի հիվանդանոցներին:

«Լիոնն ու Երևանը քույր քաղաքներ են, և ես կարծում եմ, որ Լիոնի հիվանդանոցների ղեկավարությունը կարող է իր մասնագիտական փորձառությունը փոխանցել Երևանին: Գուցե հնարավոր լինի աջակցել միմյանց: Այդ նպատակով բանակցություններ են իրականացվում»,- նշել է նա ու հավելել, որ վիրուսի դեմ պայքարում բժիշկները նույնպես պետք է չափազանց զգույշ լինեն, պաշտպանվեն. հակառակ դեպքում վտանգում են նաև իրենց կյանքը:

Կեպենեկյանի խոսքով՝ Ֆրանսիայում մի քանի բժիշկ է մահացել, և նրանց  աշխատանքը նման է պատերազմի դաշտում կռվի, որտեղ գեներալն առաջին հերթին մտածում է իր զինվորներին չկորցնելու մասին:

«Մեզ մոտ հիվանդանոց են տանում այն մարդկանց, որոնք հնարավոր է՝ վարակված են: Պատասխանում ենք նրանց հարցերին, օգնում: Մենք քաղաքական մարտիկներ ենք և պետք է հասկանանք ու հստակ պատկերացնենք, թե ինչ վիճակում է այսօր հասարակությունը, որպեսզի սխալներ չգործենք ու կարողանանք հաղթահարել խնդիրը:

Կորոնավիրուսի դեմ պայքարում ֆրանսիական կամ հայկական մոտեցում չկա: Լիոնում կան հայ ընտանիքներ, որոնք ֆրանսիայում փաստաթղթերի պատճառով վատ վիճակում են հայտնվել: Փորձում ենք աջակցել նրանց, որպես սոցիալական դժվարություններ ունեցող մարդկանց, բայց հատուկ հայ գաղութի մասին դժվար է խոսել»,-շեշտել է Կեպենեկյանը:

Նա մեծ ցավով նշել է, որ, չնայած Ֆրանսիան բժշկության ոլորտում ձեռքբերումներ ունեցած երկրների շարքում է, բայց  այստեղ էլ խնդիրները քիչ չեն. թեստերը քիչ են, հիվանդանոցները ծանրաբեռված են, ծերանոցներում ծանր վիճակ է, անգամ դիմակներն են քիչ, դեղամիջոցների սղություն կա:

Բժիշկը չի հասկանում, թե ինչպես են հասել այդ վիճակին: «Եթե Ֆրանսիան նման իրադրության մեջ է,  հարց է առաջանում, թե ինչպե՞ս են Հայաստանը կամ այլ փոքր երկրներ ոտքի կանգնելու: Ավելի խիստ մոտեցում է անհրաժեշտ: Կորոնավիրուսը ծանր հիվանդություն չէ, բայց չափազանց արագ է տարածվում, և այն սահմաններ չի  ճանաչում»,- ընդգծել է Կեպենեկյանը:

Անդրադառնալով այլ երկրներից օգնություն ստանալուն՝ նա ասել է, որ Ֆրանսիան ինքը պետք է մտածի  վիրուսը հաղթահարելու մասին: «Մյուսների մասին մտածելու համար նախ պետք է հանգիստ լինել հենց քեզ համար: Օրինակ՝ ԱՄՆ-ն մտածում է իր մասին: Այնտեղ դեղերի գները բարձրացրին, որ Ամերիկան ստանա  իրեն պետք եղածը, Հունգարիան իր տուրերը փակեց, որպեսզի երկրում արտադրվող դեղամիջոցները մնան Հունգարիայում, Չինաստանը վաճառում  է իր օգնությունը այն երկրին, որին ցանկանում է: Զարմանալի իրավիճակ է. եսասիրությունն է առաջ գալիս: Գիտենք, որ Հայաստանը  փորձել է ձեռք բերել hydroxychloroquine-ը: Հույս ունենք, որ այն վիրուսի դեմ պայքարի արդյունավետ միջոց է, բայց դեռ պետք է սպասել փորձերի վերջնական արդյունքին: Այժմ չկան հզոր դեղեր, որոնք կօգնեն հաղթահարել էպիդեմիան»,- խոստովանել է Կեպենեկյանը:

Նրա հավաստիացմամբ՝ վարակը մեկ անգամ հաղթահարած անձինք պետք է որոշ ժամանակ հետո նորից թեստ անցնեն ու պաշտպանվեն վեց ամիս կամ մեկ տարի: «Այս վիրուսը նոր է, և դրա ամբողջ պատմությունը մենք դեռևս չգիտենք»,- նշել է նա՝ առողջություն մաղթելով բոլորին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում