Friday, 19 04 2024
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել

Սպասվում է տնտեսական ճգնաժամ. կառավարությունը այլ ճանապարհով պետք է գնա

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում պատասխանեց քաղաքացիների հարցերին: Ի թիվս այլ հարցերի՝ քաղաքացիներին հետաքրքրում էին նաև կորոնավիրուսի դեմ պայքարի հետ կապված բազմաթիվ հարցեր:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը և քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը:

Անդրիաս Ղուկասյանի դիտարկմամբ՝ հարցուպատասխանի այս ձևաչափը,  տրամադրությունների այսպիսի շոշափումը, իհարկե, կարող է նաև ճգնաժամի բարոմետր համարվել. «Դժվար է գնահատական տալ, բայց այս ամբողջը վկայում է ճգնաժամի մասին»:

Ռոբերտ Ղևոնդյանի դիտարկմամբ՝ գործ ունենք կառավարման ճգնաժամի հետ, որը ոչ միայն Հայաստանում է, այլև ամբողջ աշխարհում: «Այն ձևաչափը, որով այսօր վարչապետը պատասխանում էր քաղաքացիների հարցերին, իմ գնահատմամբ՝ բավականին ժողովրդավարական է և կառուցողական: Հարցերի սպեկտորը բավականին լայն է, ընդգրկված էին կորոնավիրուսի, նրա տնտեսական և այլ հետևանքների հետ կապված, ինչպես նաև բազմաթիվ այլ հարցեր: Կարծում եմ՝ բավականին պահանջված էր այսօրվա հանդիպումը՝ հասարակության հետ շփումը»:

Կարեն Քոչարյանի դիտարկմամբ՝ ճգնաժամը դեռ չի եկել, այն դեռևս առջևում է. «Ճգնաժամը չի լինելու առողջապահական, այլ ավելի շատ տնտեսական է լինելու. խոսքը Հայաստանի մասին չէ, այլ աշխարհի»:

Անդրադառնալով հայաստանյան տնտեսական վիճակին՝ Անդրիաս Ղուկասյանը նշեց. «Բոլոր տնտեսվարող սուբյեկտները կասեցրել են իրենց վճարումները, նույնիսկ նրանք, որոնք ունեն լիկվիդայնություն, դադարեցրել են պարտավորությունների կատարումը՝ սպասելով, թե ինչպես կանցնեն արտակարգ դրությունը, առաջիկա մեկ-երկու ամիսները, և սա հանգեցրել վճարունակության ճգնաժամի տնտեսության համար: Կառավարությունն իր առաջարկած փաթեթով փորձեց պաշտպանել ինքն իրեն, ոչ թե տնտեսությանը. բիզնեսին հատկացված գումարի 50 տոկոսը վերադառնալու է բյուջե՝ հարկերի տեսքով»:

Կարեն Քոչարյանի կարծիքով՝ կառավարությունը պետք է գնա այլ ճանապարհով.  ժամանակն է, որ մի կողմ դրվեն քաղաքական ամբիցիաները, և հանդես գան միասնաբար՝ համագործակցելով տնտեսական ոլորտի բոլոր արհեստավարժների հետ. «Ժամանակն է տնտեսագիտական բոլոր ուղեղներին հավաքել մի կտուրի տակ և փորձել մշակել ընդհանուր ռազմավարական ծրագիր, որով պետք է դուրս գալ այս ճգնաժամից»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում