Կորոնավիրուսի համաճարակը դարձել է ամենալուրջ ճգնաժամը ԵՄ-ի հիմնադրումից ի վեր: Երկուշաբթի՝ ապրիլի 6-ին, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ հայտնում է interfax -ը:
Ըստ կանցլերի՝ համաճարակը դարձել է «քաղաքացիների առողջության համար սպառնալիք», որը նման է բնական աղետի:
Մերկելը նշել է, որ այժմ անհրաժեշտ է ցույց տալ, որ ԵՄ-ն պատրաստ է պաշտպանել սեփական տնտեսությունը, և այստեղ անհրաժեշտ են անդամ երկրների համակարգված գործողություններ: