Բելառուսում կորոնավիրուսի արդյունքում թոքաբորբից մահացած 68-ամյա բնակչուհի Լիդիա Մատվեևայի որդին, դիմել է ոստիկանւթյուն՝ պահանջելով քրեական գործ հարուցել նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ: Այդ մասին հայտնում է Belsat- ը:
Տղամարդը կարծում է, որ պետության ղեկավարը «չի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ բնակչությանը հատուկ վտանգավոր վիրուսի տարածումից պաշտպանելու համար»:
Ըստ որդու՝ իր մայրը մի քանի շաբաթ գտնվում է հիվանդանոցում. Նրա մոտ հայտնաբերվել է բարորակ ուռուցք:
«Վիրահատել են, այն հաջող է անցել: Եվ բառացիորեն երկու օր անց նա սկսել է հազալ, նրա ջերմությունը բարձրացել է: Ախտորոշումը երեք անգամ փոխվել է», – ասել է նա:
Կնոջը նշանակել են հակաբիոտիկներ, իսկ մի քանի օր անց նա ծանր թոքաբորբով հայտնվել է ինտենսիվ բաժանմունքում և միացվել է արհեստական շնչառության սարքին: «Մենք հիվանդանոցից պաշտոնական մեկնաբանություններ չենք ստացել, անհնար էր կապ հաստատել: Նրա վիճակի և մահվան մասին մենք կարողացել ենք պարզել միայն ծանոթ բժիշկների միջոցով: Կորոնավիրուսի ախտորոշումը հաստատվել է միայն դիահերձարանում », – ասել է հանգուցյալի հարազատը: