Thursday, 25 04 2024
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում

Կորոնավիրուս՝ փոսից դուրս գալու ժամանակը

Հայաստանի՝ գրեթե առանց բացառության հիմնական քաղաքական դերակատարները, բացահայտ՝ թե իրենց առաջնորդների, թե համակիրների, թե լրատվամիջոցների ներգրավմամբ, ձեռնամուխ են եղել կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքը քաղաքական դաշտում կապիտալիզացնելու գործին: Մեղմ ասած, դժվար է ասել, թե դա «սուրբ գործ է», բայց, իհարկե, քաղաքական տրամաբանության տեսանկյունից միանգամայն հասկանալի: Առավել ևս, որ քաղաքականության մեջ, իհարկե, սրբեր չեն լինում: Ու թերևս պետք էլ չէ, որ լինեն: Թե ինչու, այլ խոսակցության նյութ է, մեկ ուրիշ առիթով: Կորոնավիրուսը, իհարկե, քաղաքական հարմար առիթ է և դժվար է դիմանալ դրա գայթակղությանը, ու հայաստանյան քաղաքական շրջանակները չեն դիմանում: Մյուս կողմից, սոցիալական հետևանքը, իհարկե, բավականին լուրջ բան է, որովհետև մեծ թվով մարդիկ անշուշտ կանգնած են օրվա հացի խնդրի առաջ, և պետք է անել առավելագույնը, որ կառավարության տեսադաշտից դուրս չմնա որևէ մեկը և, առավել ևս, նրա տեղը այդ տեսադաշտում չզբաղեցնի որևէ ուրիշ մեկը, որն իրականում չունի սոցիալական կարիք:

Այստեղ, սակայն, խնդիրն այլ բան է՝ ինչպես է կառավարության ուշադրության շրջանակ բերվում խնդիրը՝ իրապես հետևողական, համակարգված աշխատանքո՞վ, երբ, ասենք, որևէ հասարակական-քաղաքական միավոր հասցեական, առարկայական մատնացույց է անում կարիքավորներին և օգնում պետական օգնության արդյունավետ թիրախավորմանը, թե՞ ընդամենը ընդհանրապես սոցիալ-պոպուլիստական հայտարարություններով, որոնց նպատակը ոչ թե հասցեական սոցիալական օգնություն ապահովելն է, այլ սեփական քաղաքական միավորների հասցեականությունը բարձրացնելը: Այստեղ, սակայն, հայաստանյան քաղաքական դաշտը, թերևս, մեծ մոլորության մեջ է, որ հնարավոր է լինելու վարակի պայմաններում սոցիալ-տնտեսական հետևանքի արդյունավետ ընդդիմադիր կապիտալիզացիա: Եվ պատճառն ամենևին այն չէ, որ իշխանությունը լավն է, իսկ ընդդիմախոսները՝ վատ, կամ իշխանությունը սուրբ է, իսկ ընդդիմախոսները հրեշտակ չեն: Ամենևին, պետք է մեկընդմիշտ արձանագրել, որ չի լինում լավ կամ վատ, սուրբ կամ սև իշխանություն և սուրբ կամ հրեշ, լավ կամ վատ, սև կամ սպիտակ ընդդիմություն: Լինում են քաղաքական ուժեր, որոնք պայքարում են հանրային վստահության և այդ վստահության հիմքով կառավարական լծակներ ունենալու համար, և այդ պայքարում գլխավորն այն է, թե հանրության համար ով է ավելի համոզիչ: Համոզիչ ոչ թե գույնի, այլ առաջարկի, նախաձեռնության տեսանկյունից, թե ով ինչ կոնկրետ առաջարկ է ներկայացնում հանրությանը այս կամ այն մեծ, թե փոքր հարցում:

Ընդ որում, խնդիրն այն չէ, թե քանի հոգու է վերաբերում առհասարակ, կամ ինչ մասշտաբ է այն ենթադրում իրենով:

Հնարավոր է որևէ հարցում կոնկրետ քայլերի առաջարկ անել հանրությանը, որն անմիջական հետաքրքրում է փոքր շրջանակի, սակայն ռեզոնանս կառաջացնի մեծ շերտերի համար՝ իր առարկայականության, գործնականության և բովանդակության պայմաններում: Եվ հատկապես արտակարգ, ֆորս-մաժորային իրավիճակներում հանրությունները որքան դժգոհ լինեն կառավարողներից, միևնույն է, այլընտրանքից ակնկալում են գործ, աշխատանք, ջանք, մեկնած ձեռք, միասին ինչ-որ բան անելու առաջարկ:

Այլապես, ժամանակակից տեղեկատվական դարաշրջանում, ինչպես բոլշևիկյան հեղափոխության առաջնորդը կասեր՝ ամեն խոհարարուհի կարող է տեսականում կառավարել պետությունը, այստեղ կամ այնտեղ ինչ-որ բան ընթերցել, հետո արտահայտել իր կարծիքն այդ ընթերցածի, լսածի հանրագումարում: Թեև իրականում, իհարկե, ի հարգանս խոհարարուհիների, նրանք գերադասում են զբաղվել իրենց գործով և չմիջամտել քաղաքականությանը: Պարզապես թե՛ նրանք, թե՛ հանրությունն ամբողջապես քաղաքականությունից այլևս պահանջում է գործ՝ մեծ, թե փոքր, բայց գործ: Խոսել կարող են հիմա գրեթե բոլորը, դա ժամանակակից միջավայրի մի կողմից էֆեկտն է, մյուս կողմից, իհարկե, որոշակիորեն արատը: Բայց, այսպես թե այնպես, այդ միջավայրը դասական ընդդիմության «փոսն» է, որից պետք է դուրս գալ: Մինչդեռ, մենք այժմ տեսնում ենք, որ արտակարգ, ֆորս-մաժորային իրավիճակում ընդդիմությունը կամ ընդդիմախոսությունը հայտնվում է ավանդական փոսում: Կորոնավիրուսը փոխում է աշխարհը, Հայաստանը չի կարող նոր աշխարհում լինել ընդդիմադիր հին մեթոդաբանությամբ:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում